copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:48 11-11-2022

Բերդ համայնքի նորընտիր ավագանու անդրանիկ նիստն ացկացվել է առանց ճնշումների

Այսօր Բերդի համայնքապետարանում կայացել է Բերդ համայնքի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը: Բերդ խոշորացված համայնքի ղեկավար է ընտրվել համայնքի ղեկավարի՝ «Զորավոր համայնք» դաշինքի կողմից առաջադրված թեկնածու Աստղիկ Հակոբյանը: Նիստին ներկա են եղել ավագանու բոլոր 21 անդամները: Այն վարել է ավագանու ամենատարեց անդամ Համայակ Ադամյանը: Համայնքնապետարանից մեզ տեղեկացրին, որ առաջադրվել է համայնքի ղեկավարի երեք թեկնածու, իսկ համայնքնապետարանի աշխատակիցն ասաց, որ նիստն անցել է նորմալ մթնոլորտում՝ առանց լարվածությունների։

Կայացել է բաց քվեարկություն, որի արդյունքում ձայները բաշխվել են հետևյալ հարաբերակցությամբ. «Զորավոր համայնք» դաշինքի կողմից առաջադրված թեկնածու Աստղիկ Հակոբյանը ստացել է 11 ձայն: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Վահրամ Սուքիասյանը` 8 ձայն: «Արժանապատիվ սերունդ» դաշինքի կողմից առաջադրված թեկնածու Արթուր Սաֆարյանը՝ 2 ձայն: Համայնքի ղեկավարի երդման արարողությունը կկայանա նոյեմբերի 13-ին՝ ժամը 12:00-ին, Բերդի երաժշտական և արվեստի դպրոցի դահլիճում:

Հիշեցնենք, որ ըստ ԿԸՀ-ի՝ Բերդ համայնքում կայացած ՏԻՄ ընտրություններում հաղթանակ է տարել Հարություն Մանուչարյանի գլխավորած «Զորավոր համայնք» դաշինքը՝ ստանալով 51,6% քվե։ Հոկտեմբերի 5-ին Հարություն Մանուչարյանը ինքնաբացարկ է հայտնել։ Մանուչարյանը մեղադրվում է պաշտոնական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ և անազատության մեջ է 2021 թվականի նոյեմբերի 9-ից։ Հոկտեմբերի 7-ին հակակոռուպցիոն գործերով քրեական դատարանը բավարարել է պաշտպաններ՝ Արման Թամրազյանի եւ Հայկ Ալումյանի միջնորդությունը եւ նրան գրավի դիմաց ազատ արձակելու որոշում կայացրել։ Գրավի չափը սահմանվել է 6 միլիոն դրամ։ մանուչարյանն օրեր առաջ ձերբակալվել էր։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս