copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:18 11-11-2022

ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին հաճախ ստուգել անձնական էջում տեղադրվող փաստաթղթերը

Չվճարված հարկային պարտավորությունների գանձման և գույքի արգելանքի վարչական վարույթների վերաբերյալ փաստաթղթերը ծանուցվում են էլեկտրոնային եղանակով:

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն, հոկտեմբերի 1-ից հարկ վճարողները, չվճարված հարկային պարտավորությունների գանձման և գույքի արգելանքի վարչական վարույթների շրջանակում պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերին (արձանագրություններ, արգելանքի հանձնարարագրեր, որոշումներ, ծանուցագրեր) համարվում են պատշաճ ծանուցված՝ Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու օրվանից, որոնք ուժի մեջ են մտնում դրանց պատշաճ ծանուցվելու հաջորդ օրվանից:

Հոկտեմբերի 1-ից օրենսդրական փոփոխությունների արդյունքում կառավարման ավտոմատացված համակարգերի կիրառմամբ արդեն իսկ ուղարկվել է չվճարված հարկային պարտավորությունների գանձման և գույքի արգելանքի վարչական վարույթների շրջանակում պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերի շուրջ 27 հազար ծանուցում:

Կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին առավել հաճախ ստուգել Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջը և ծանոթանալ ստացված փաստաթղթերին, ինչը հնարավորություն կտա օրենքով սահմանված կարգով և ժամկետներում տեղեկանալ ու իրացնել հարուցված վարչական վարույթում լսված լինելու իրավունքը, ինչպես նաև ներկայացնել գրավոր բացատրություններ և առարկություններ:

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
12:07 Հայաստանը մինուսով ա աշխատում․ շատ մազալու բաներ՝ բյուջեի և հարկերի մասին․ Մարտիրոսյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում