copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:50 10-11-2022

«Իշխանություն 2»-ը ֆի՞լմ է, թե՞․․․

Երեկ Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցավ ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Իշխանություն 2» ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմի պրեմիերային ներկա էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, որի կերպարը մարմնավորել էր ռուս դերասան Սերգեյ Շակուրովը։

«Իշխանություն 2» ֆիլմը քաղաքական դրամա է։ Ֆիլմում կան նաև վավերագրական կադրեր, որոնք վերաբերում են 44-օրյա պատերազմից հետո ձևավորված հասարակական կյանքին, հայաստանյան իրականությանը։ «Իշխանություն 2»-ը ոչ միայն ֆիլմ է, այլ նաև ուղեցույց, ճանապարհային քարտեզ։ Ֆիլմում ներկայացվում է այսօրվա իրականությունը, սպառնալիքները, Հայաստանի առջև ծառացած արտաքին և ներքին խնդիրները և արտահայտում է այն միտքը, թե ինչպես և ինչ պետք է անել դուրս գալու համար այս իրավիճակից։ Ֆիլմի մասին նման կարծիք են հայտնել և Մհեր Մկրտչյանը և դերասան Լևս Դավթյանը։

«Իշխանություն 2»-ը «Իշխանություն» ֆիլմի շարունակությունն է։

«Իշխանություն» ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2021 թվականի ապրիլի 16-ին Մոսկվա կինոթատրոնում։ Այն պատմում էր 2018 թվականի մայիսին տեղի ունեցած թավշյա հեղափոխության, 2020 թվականի հուլիսին տեղի ունեցած հայ-ադրբեջանական ռազմական բախումների և սեպտեմբերից մինչև նոյեմբերի տեղի ունեցած պատերազմի մասին։

Այն հասարակության կողմից չի ընկալվում որպես ֆիլմ, քաղաքական դրամա, այլ հասարակության լայն շրջանակների կողմից այն դիտարկվում է Սերժ Սարգսյանի սխալների արդարացում։ Սա առավել համոզիչ է դարձնում այն հանգամանքը, որ ֆիլմը նկարահանվել է Սերժ Սարգսյանի աջակցությամբ։

«Իշխանություն 2»-ը Հայաստանը կործանողների դեմ պայքարի մասին է, իսկ այս ֆիլմը նեղ շրջանակների մասին է միայն և չի արտահայտում կողմնակալ, աշխարհայացքային դիտարկումներ։

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
12:07 Հայաստանը մինուսով ա աշխատում․ շատ մազալու բաներ՝ բյուջեի և հարկերի մասին․ Մարտիրոսյան