Ներքին 3 տարի առաջ - 11:28 10-11-2022

Հայաստանը գտնվում է անվտանգային լրջագույն խնդիրների առաջ. Արման Թաթոյան

Հայաստանի Հանրապետությունը գտնվում է անվտանգային լրջագույն խնդիրների առաջ, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ նախկին ՄԻՊ, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը՝ ներկայացնելով սեպտեմբերի 13-ից հետո ստեղծված իրավիճակը Հայաստանում։

Այդ խնդիրները, ըստ նրա, պայմանավորված են ադրբեջանական ներխուժումներով, նաև՝ նրանց ներկայությամբ գյուղերի հարևանությամբ ու ճանապարհներին։

«Նրանք չեն էլ պատրաստվում հեռանալ ՀՀ տարածքից, այդ մասին վկայում են նրանց գործողությունները, ակտիվորեն իրականացնում են ամրացման աշխատանքներ, կառուցում են ճանապարհներ, բունկերներ», - ասաց Թաթոյանը։

ՀՀ նախկին ՄԻՊ-ը ներկայացրեց լուսանկարներ, թե ինչպես են ադրբեջանցիները Ջերմուկ քաղաքի անմիջական հարևանությամբ կառուցում ճանապարհներ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
12:07 Հայաստանը մինուսով ա աշխատում․ շատ մազալու բաներ՝ բյուջեի և հարկերի մասին․ Մարտիրոսյան

Ձեզ գուցե հետաքրքրի