Ներքին 3 տարի առաջ - 17:14 09-11-2022

Պետք է ձեւավորել այլընտրանքային իշխանություն. Խոսրով Հարությունյան

Անհրաժեշտ է ձեւավորել այլընտրանքային, ոչ ֆորմալ իշխանություն, որի հանդեպ հանրության հիմնական հատվածի վստահությունը, մյուս կողմից այդ իշխանության մակարդակի բարձրությունը հնարավորություն է տալիս թելադրել իրավիճակը:

Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 9-ին, «Հայաստանի իրական օրակարգ» թեմայով քննարկման ժամանակ նշեց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը՝ որպես դրա օրինակ բերելուվ ղարաբաղյան շարժման ժամանակ «Ղարաբաղ» կոմիտեի օրինակը:

«Նրանք բարձրացնում էին հարցեր, որոնք ուղղում էին իշխանությանը եւ պահանջում հանրության անունից, որ իշխանությունը դրանք կատարի: Ամենաէկանը, որ այդ ոչ ֆորմալ իշխանությունը հանրության վստահությունը ստանա: Սա շատ լուրջ հարց է:

Բոլոր տեսակի հարցադրումները կապված թե բանակցային գործընթացի, թե Արցախի, թե Հայաստանի հանդեպ կործանարար սպառնալիքների, թե այդ սպառնալիքները չեզոքացնելուն ուղղված ինստիտուցիոնալ կարողությունների ձեւավորման հետ, այս բոլոր հարցադրումները նախ պետք է դառնան հանրության սեփականությունը:

Սա պետք է լինի հանրության պահանջը, ոչ թե ընդդիմաության կամ քաղաքական վերնախավի մի հատվածի: Սա հաջողության չտանող ճանապարհ է: Սա ամենօրյա քրտնաջան եւ ռեսուսրներ պահանջող աշխատանք է: Եթե դա չենք անում, ակադեմիական քննարկումներ են ընդամենը»,- ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան

Ձեզ գուցե հետաքրքրի