copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:54 08-11-2022

Քննարկվել են համաշխարհային բնապահպանական մարտահրավերներին դիմակայելու օրակարգում Հայաստանի կողմից իրականացվող քայլերը

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը հանդիպել է Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Արևելյան և Հարավարևելյան Եվրոպայի գրասենյակների ղեկավար Վալտեր Կաուֆմանին, Կովկասի տարածաշրջանի Թբիլիսիի գրասենյակի ղեկավար Սոնյա Շիֆերսին և երևանյան գրասենյակի համակարգող Էվիլյա Հովհաննիսյանին։

Հանդիպմանը մասնակցել են նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ։ Այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունը:

Հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանում առկա բնապահպանական խնդիրները, դրանց լուծման հնարավոր ուղիները և այդ ուղղությամբ իրականացվող ծրագրերը։

Ողջունելով հյուրերին, նախարարի տեղակալը ևս մեկ անգամ անդրադարձել է հայ-գերմանական համագործակցության կարևորությանը․

«Հայ-գերմանական համագործակցությունը շրջակա միջավայրի ոլորտում միջազգային համագործակցության կարևոր ուղղություններից է։ Այդ համագործակցության շրջանակներում արդյունավետ իրականացվում են բազմաթիվ ծրագրեր, և մենք պատրաստակամ ենք ընդլայնել այդ շրջանակը և էլ ավելի ամրապնդել փոխգործակցության կապերը»,- նշել է Արամ Մեյմարյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է բնապահպանական խնդիրների լայն շրջանակ։ Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը գործընկերներին է ներկայացրել շրջակա միջավայրի ոլորտում մեկնարկած և ընթացքի մեջ գտնվող բարեփոխումները և առանձնացրել այն խնդիրները, որոնց լուծման ուղղությամբ Հայաստանը կարող է ակնկալել աջակցություն և փորձի փոխանակում։
Մասնավորապես անդրադարձ է կատարվել համաշխարհային բնապահպանական մարտահրավերներին դիմակայելու կլիմայական օրակարգում Հայաստանի կողմից իրականացվող քայլերին։

Ներկայացվել են ոլորտի կառավարմանն ուղղված օրենսդրական բարեփոխումները և այն արդյունքները, որոնք ակնկալվում է այդ փոփոխությունների արդյունքում գրանցել։

Հիմնադրամի ներկայացուցիչները մասնավորապես հետաքրքրվել են Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող քայլերով էկոլոգիական կրթության և հասարակայնության հետ փոխգործակցության բնագավառում։

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան