copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:35 07-11-2022

Ինչ էր անում Գրիգոր Մինասյանը մի քանի ժամ ԲԴԽ շենքում

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ԲԴԽ-ում քննվում էր դատավոր Արթուր Ստեփանյանի նկատմամբ արդարադատության նախարարի հարուցած վարույթը։

Վարույթը պաշտպանելու համար խորհրդում էին նախարարի պաշտոնակատար Գրիգոր Մինասյանը, նրա նորանշանակ խորհրդական Արտյոմ Սուջյանը և նախարարության վերահսկողական վարչության պետ Հայկ Սանոյանը։

Հատկանշական է, որ նիստից հետո նախարարության ներկայացուցիչները միասին չհեռացան խորհրդի շենքից, շենքը նախ լքեց Հայկ Սանոյանը, քիչ անց հեռացավ նաև Սուջյանը։

Մինչդեռ Գրիգոր Մինասյանը նիստից հետո, տևական ժամանակ էր շենքից այդպես էլ դուրս չեկավ։ Մնում է գուշակել, թե ինչ հանդիպում ուներ Մինասյանը ԲԴԽ-ում։

Հիշեցնենք, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը ԲԴԽ էր գործուղվել արդարադատության նախարարությունից։ Դատական ու փաստաբանական համայնքի կողմից չեն դադարում քննարկումներ ու մեղադրանքներն այն առնչությամբ, որ գոյություն ունի Կարեն Անդրեասյան, Գրիգոր Մինասյան, Երանուհի Թումանյանց եռամիասնություն և, որ այս անձանց միջև այնպիսի սերտաճվածության աստիճան կա, որ այս 3 անձը միմյանց նկատմամբ չեն կարող անաչառ լինել։

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան