copy image url
Ներքին 3 տարի առաջ - 10:56 07-11-2022

Ռեկտորների խորհուրդը ձմեռային քո՞ւն է մտել, թե՞ սատկել է. մի բան ասեք ձեր հետեւորդներին

Հայաստանում իշխանությունը մի կառույց էր ստեղծել՝ Ռեկտորների խորհուրդը, որով պետք է ղեկավարեր բուհական համակարգը։

Ի սկզբանե կառույցում ընդգրկված էին 17 պետական բուհերի ռեկտորներ։ Տարիներ շարունակ ՀԿ֊ն ղեկավարում էր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը։ Նրանից հետո նախագահ դարձավ Գավառի համալսարանի ռեկտոր Ռուզան Հակոբյանը, ով դեռեւս կարող էր 2 տարի պաշտոնավարել, բայց ինքնաբացարկ էր հայտնել՝ պատճառաբանելով իր ծանրաբեռնվածությունը, իսկ իրականում այն պատճառով, որ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը կարողանա ընտրվել այս պաշտոնում։

Այնուհետեւ խորհրդում անհամաձայնություններ էին եղել, ի սկզբանե որոշված էր, որ խորհրդի նախագահումը պետք է լինի ռոտացիոն, բայց Հովհաննիսյանը չեղարկել էր այդ որոշումը, որպեսզի ինքն այն ղեկավարի իբրեւ ամենաարժանավոր։ Այդպես խորհրդի նախագահ էր ընտրվել իշխանության ներկայացուցիչը՝ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։

Այս «հողի» վրա մի շարք ռեկտորներ լքել էին կառույցը, այդ թվում՝ ՀՊՏՀ-ի, Բրյուսովի անվան, Հերացու անվան բժշկական եւ Ճարտարապետաշինարարական համալսարանների ռեկտորները։

Եվ ի վերջո այս տարվա ապրիլիից մոտ մեկուկես տասնամյակ աշխատած այս կառույցն անգործության է մատնված, ոչինչ չի անում, ոչնչով չի զբաղվում, այլապես, եթե ոչ ռեկտորների խորհուրդը, ապա ո՞վ պետք է արձագանքի կրթության մինչեւ 2030թ․ ռազմավարությունը, մասնավորապես բուհերի միավորման հարցը։

Մի՞թե ռեկտորներին չի հուզում այն, որ կառավարությունը նախատեսում է մինչեւ 2030-ն ունենալ առավելագույնը 8 պետական բուհ եւ ոչ թե 17, որեւէ հայտարարություն, դիրքորոշում չկա՞ այս թեմայով հայտնելու։

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան