copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:20 05-11-2022

Երևանում վրաերթի է ենթարկվել 16-ամյա տղա. քննչական բաժինը պարզում է երեխայի ինքնությունը․ shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում 52-ամյա Նորայր Սեպոյանը իր վարած Daewoo Matiz մակնիշի ավտոմեքենայով Ռոստովյան, Գարեգին Նժդեհ և Արցախի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 16-ամյա տղա հետիոտնի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, երեխային էլ առաջինն օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող Med Line բժշկական կենտրոնի բժիշկները, ապա ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են երեխայի ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի