copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:38 04-11-2022

Բանակը ֆիդայականի փոխակերպելու գործընթացը շարունակվում է. Տ. Աբրահամյան

«Իշխանության նախաձեռնած Ոստիկանության զորքերը, ևս մի քանի ստորաբաժանումներ իրար միացնելու ու Ազգային գվարդիա ձևավորելու գլխավոր նպատակը, երկրի համար կարևոր ռազմական ռեսուրսը երկրի պաշտպանական գործառույթներից ազատելն է»,- ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Համենայնդեպս, Ազգային գվարդիայի նպատակները նման ֆունկցիա չեն սահմանում ու սա այն դեպքում, որ Ոստիկանության զորքերի մասին օրենքի 3-րդ հոդվածը ոստիկանության զորքերի խնդիրների վերաբերյալ նաև սահմանում է զորքերի՝ «Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցել»։

Եթե Հայաստանում նորմալ իշխանություն լիներ պաշտպանության նախարարն իրեն պատեպատ կտար, նախաձեռնության հեղինակներին, նախաձեռնողներին «օդերով կհաներ» Զինված ուժերի ներուժը վատնելու ու փոշիացնելու համար։

Բայց մենք ապրում ենք մի երկրում, որտեղ երկրի պաշտպանությունը ստորադասվում է իշխանության ու նրա բուրգի վերևում կանգնածների անձնական վայելքներին, որտեղ Ոստիկանության զորքերի գործառույթ է դիտվում իշխանական լկտիությունների, սանձարձակությունների պաշտպանությունը, իշխանություն փրկելն ու երկրի հանձնմանը նպաստելը։

Վարժական հավաքների թիվ մեկ նպատակ են դարձնում մարտական հերթապահության իրականացումը, որը հակասում է ոլորտը կարգավորող օրենքին, սակայն իր գործառույթներում պաշտպանական խնդիրներ ունեցող ոստիկանության մեծաթիվ զորքերն իրենց զորամասերով ոչ միայն չեն ներգրավում սահմանների պաշտպանությանը, այլ նույնիսկ օրենքով սահմանափակում։

Բանակը կանոնավոր բնույթից ֆիդայականի փոխակերպելու գործընթացը շարունակվում է»,- գրել է Տիգրան Աբրահամյանը:

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
09:43 ԱԹՍ-ների զանգվածային գրոհ՝ ՌԴ-ի վրա. Բելգորոդում հրդեհ է բռնկվել, Դոմոդեդովոն ժամանակավորապես փակվել է
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը