Ներքին 3 տարի առաջ - 13:50 04-11-2022

«Բայրաքթարները կպայթեն Երեւանում, եթե դուք մնաք իշխանության». Քրիստինե Վարդանյանը կարմիր փուչիկ տվեց ՀՀ նախագահին

Նոյեմբերի 5-ին կայանալիք հանրահավաքին ընդառաջ «Հայաստան» խմբակցության կին պատգամավոր Քրիստինե Վարդանյանն ու Ասպրամ Կրպեյանը այսօր՝ նոյեմբերի 4-ին, կարմիր փուչիկներով իրազեկման ակցիա են իրականացրել Երևանի կենտրոնում։

Նրանք փողոցում հանդիպել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին եւ մի կարմիր փուչիկ էլ նրան են տվել, որոնք խորհրդանշում են Ստեփանակերտում ու Ջերմուկում պայթած բայրաքթարները:

Քրիստինե Վարդանյանը այդ մասին տեսանյութ է հրապարակել Facebook-ի իր էջում, որտեղ երեւում է, որ նախագահը վերցնում է փուչիկը:

Այս առնչությամբ, Քրիստինե Վարդանյանը գրել է.

«Այսօր Ասպրամ Կրպեյանի հետ իրազեկման ակցիա էինք իրականացնում Երևանում` որպես վտանգի խորհրդանիշ այս կարմիր փուչիկները թողնելով տարբեր վայրերում, ասելով, որ վտանգը բոլորիս շատ մոտ է և բոլորին հրավիրելով վաղը` նոյեմբերի 5-ին, ժամը 15:00-ին Ֆրանսիայի հրապարակում կայանալիք հանրահավաքին:

Այս կարմիր փուչիկները խորհրդանշում էին թշնամական բայրաքթարներն ու այլ զինատեսակները, որոնք ինչպես պայթել են Ստեփանակերտում, Ջրմուկում, այնպես էլ կարող են պայթել Երևանում, եթե մենք չբեկենք այս կործանարար ընթացքը:

Պարզվեց` «Ազատության» հրապարակում միջոցառում էր, որին մասնակցում էր իշխող թիմը:

Իհարկե առաջին միտքը վտանգ խորհրդանշող կարմիր փուչիկը բայրաքթարի թիվ մեկ դեսպանին` Նիկոլ Փաշինյանին տալն էր և ասելը, որ հեռանա:

Բայց ժողովրդավարության բաստիոնում նա այլևս առանց կորտեժ ու հարյուրավորների ուղեկցության չի շրջում, ուստի նույն բանը փոխանցեցի նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանին»։

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
09:43 ԱԹՍ-ների զանգվածային գրոհ՝ ՌԴ-ի վրա. Բելգորոդում հրդեհ է բռնկվել, Դոմոդեդովոն ժամանակավորապես փակվել է
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը