copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:35 03-11-2022

Չի կարելի խոչընդոտներ ստեղծել, եթե այդ հնարավորությունն ունի պետությունը, միանգամից պետք է ուսուցիչների աշխատավարձը բարձրացնի. Կրթության փորձագետ

«Դա կարելի է ասել, որ ֆանտաստիկ այլ բնագավառից է, որովհետև, ոչ մի ուսուցիչ այդքան բարձր աշխատավարձ, ինչ էլ որ անի, չի ստանա»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը՝ անդրադառնալով վարչապետ Փաշինյանի երեկ արած այն հայտարարությանը, որ իրենց նպատակադրումն է, որ ուսուցիչը Հայաստանում ստանա 800 հազար, 900 հազար, 1մլն աշխատավարձ։

Հիշեցնենք՝ Ազգային ժողովում 2023 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց.

«Մեր նպատակադրումն է, որ ուսուցիչը Հայաստանում ստանա 800 հազար, 900 հազար, 1մլն աշխատավարձ։ Ատեստավորման համակարգը հենց սրա համար է։ Այս համակարգը մեզ այդ հնարավորությունը տալու է»։

Հետաքրքրվեցինք Մխիթարյանից, թե որոնք են այն պատճառները, որոնք խանգարում են ուսուցիչներին դիմել կամավոր ատեստավորման և բարձրացնել իրենց աշխատավարձը՝ Մխիթարյանն ասաց.

«Գործընթացը կազմակերպվում է ոչ պատշաճ մակարդակով, և կան սյուբեկտիվ բազմաթիվ խոչընդոտներ, որոնք թույլ չեն տալիս, որ ուսուցիչները սիրով մասնակցեն այն գործընթացին։ Պատճառներից մեկը այն է, որ շատ սյուբեկտիվ են կազմված այն հարցաշարերը, որոնցով ուսուցիչները պետք է մասնակցեն, և ուսուցիչները բազմիցս դժգոհել են դրանցից։

Դրանք խրթին են և չեն համապատասխանում հիմնականում այն ծրագրերին, որով դպրոցականներն անցնում են։

Երկրորդ խոչընդոտն այն է, որ ուսուցիչները հետաքրքրված չեն այդ ատեստավորման գործընթացներով, որովհետև դա տապալելու պայմաններում, որի հավանականությունը շատ մեծ է, նրանք կարող են որոշ ժամանակ հետո ամբողջությամբ զրկվել իրենց աշխատանքից»,- ասաց Մխիթարյանը։

Մխիթարյանի խոսքով ատեստավորումը տապալած ուսուցիչները հետագայում ունենում են նաև հեղինակության հետ կապված լուրջ խնդիրներ։

«Մյուսը իրենց հեղինակության հարցն է, որովհետև իրենք մտածում են, որ այն դեպքում, եթե չհաղթահարեն իրենց հեղինակությանը մեծ վնաս կհասնի, աշակերտների շրջանում, նրանց ծնողների, իրենց կոլեգաների շրջանում, որը ամենամեծ խոչընդոտն է, որ ուսուցիչները չմասնակցեն այդ գործընթացին։ Սա է պատճառը, որ ուսուցիչների առավելագույն 10 տոկոսն է հետաքրքրված այդ գործընթացով, որը ցավալի է»։

Դիտարկմանը, որ ուսուցիչների կամավոր ատեստավորման գերազանց արդյունքի դեպքում մեր կառավարությունն ի վիճակի է ուսուցիչներին խոստացված աշխատավարձը տալ՝ Մխիթարյանն ասաց. «Չի կարելի արհեստական ինչ-որ խոչընդոտներ ստեղծել աշխատավարձի բարձրացման պատրվակով, եթե այդ հնարավորությունն ունի պետությունը միանգամից պետք է ուսուցիչների աշխատավարձը բարձրացնի այդ նշած թվերի շրջանակներում, այդ ժամանակ մենք կունենանք նորմալ կրթություն»։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
14:10 Հայկոյի մեղեդին, Դիլիջանի ջերմությունն ու աստղային կազմը․ էկրան է բարձրացել «Մի գդալ սեր» ֆիլմը