Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը կարծում է՝ այն դիտարկումները, որ հրապարակել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, դրանց ժամանակին պատասախաններ տրվել են:
Լրագրողների հարցին՝ հիմա հայկական կողմից համարժեք կոշտ պատասխան հնչե՞լ է՝ նա արձագանքեց. «Համարժեք կոշտ պատասխան. հո սա բռնցքամա՞րտ չի, որ կոշտ ու փափուկ լինի. մենք մեր մարտավարությունն ունենք ու ըստ դրա ենք գործում»:
Անդրադառնալով ՀԱՊԿ-ից դուրս գալու թեմային ու հարցին՝ օրակարգում կա՞ կառույցից դուրս գալու հարց՝ Արայիկ Հարությունյանն ասաց, թե Հայաստանն ամեն ինչ անում է, որ ՀԱՊԿ-ը պայմանագրերով ստանձնած իր պարտականությունները կատարի: