copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:40 20-10-2022

Ո՞ւմ հույսին է տնտեսությունը. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2022 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում վճարված հարկերի մեծությունների ցանկը, որն ինքնին բավականին ուշագրավ է եզրահանգումների և տնտեսագիտական ուսումնասիրությունների առումով: Գոնե 2022 թվականի ընթացքում 1000 խոշոր հարկ վճարողների ցանկերից (առաջին եռամսյակի, կիսամյակի, 9 ամսվա տվյալներ) տպավորություն է, որ, ըստ մասնագետների, բավականին ճգնաժամային վիճակում գտնվող տնտեսության հույսը ընդամենը 2-3 խոշոր կազմակերպություններ են, և առաջին հերթին՝ Զանգեզուրի խղնձամոլիբդենային կոմբինատը:

Բանն այն է, որ այս տարվա 9 ամսվա ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է 1 տրիլիոն 82 միլիարդ դրամ: Այդ գումարից 129,2 միլիարդ դրամը (1000 խոշոր հարկատուների միասին վճարած հարկերի մոտ 8 տոկոսը) վճարել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», որն էլ շարունակում է գլխավորել «1000յակի» ցուցակը: Ի դեպ, հետաքրքիր է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կոմբինատը եռապատկել է իր վճարած հարկերը:

Կառավարության հաջորդ հույսը «Գազպրոմ Արմենիան» է, որը այս տարվա երրորդ եռամսյակում վճարել է 41 մլրդ 802,3 մլն դրամ հարկ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է մոտ 9 տոկոսով:

Երրորդը «Գրանդ Տոբակո» ընկերությունն է՝ 32 մլրդ 472 մլն դրամով։ Այս ընկերությունն իր վճարած հարկերը նախորդ տարվա ինն ամսվա համեմատ ավելացրել է մոտ 31 տոկոսով: Դե ինչ, փաստը մնում է փաստ, որ պետական բյուջե հարկային մուտքերը գնալով ավելանում են: Մնում է հասկանալ, թե ինչպես է կարողանալու դրանից օգտվել կառավարությունը՝ սոցիալական խնդիրներ լուծելո՞վ, բանակաշինությանը զարկ տալո՞վ, թե՞ պարգևավճարների «ավանդույթը» շարունակելով ու զարգացնելով»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը