copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 13:20 24-06-2021

Եվրամիությունը չի կարող Հայաստանը թողնել ճակատագրի հույսին. Taz-ի անդրադարձը ներհայաստանյան իրադարձություններին

Գերմանական հեղինակավոր Taz-ը գրում է, որ նույնիսկ եթե անցած կիրակի կայացած Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վերահաշվարկվեն, միևնույն է ընտրողների մեծամասնության ուղերձը պարզ է. այդ քվեարկությունը մերժում է այն հին էլիտաներին, որոնք Հարավային Կովկասի այս հանրապետությունում հստակ վերահսկողություն էին սահմանել մինչև 2018 թվականը՝ համագործակցելով ստվերային օլիգարխների հետ:

Ընտրություններում հաղթանակ տոնելու հարցում ընդդիմադիրներին չօգնեց անգամ այն, որ նրանք վարչապետ Նիկոլ Փաշինյանին համարեցին «դավաճան» և Լեռնային Ղարաբաղի պատերազմի պարտության գլխավոր պատասխանատու:

Բայց, միևնույն ժամանակ, Փաշինյանի հաղթանակի կապակցությամբ ուրախանալը նույնպես վաղ է և հիմնավոր չէ:

Արդեն կարելի է արձանագրել, որ ի չիք է դարձել հույսն առ այն, որ 2018-ի թավշյա հեղափոխության նախկին հերոսը կարգի կբերի քաղաքական դաշտն ու երկիրը կտանի դանդաղ ժողովրդավարացման ճանապարհով:

Փաշինյանը, որը չկարողացավ իրեն քննադատող լրագրողների աշխատանքային հնարավարությունները սահմանափակել, իր նախընտրական արշավի ողջ ընթացքում օգտագործել է ատելություն, վրեժ և հաշվեհարդար քարոզող արտահայտություններ: Ընտրություններից հետո նա խոսում է «օրենքի բռնապետության» մասին:

Նշված երևույթներից և ոչ մեկը լավ խորհրդատու չեն, երբ խոսքը վերաբերում է բաժանված հասարակության հաշտեցմանը, որը վերջին պատերազմի ընթացքում անասելի կորուստներ է կրել, և դեռ չի հասցրել ստացած վնասվածքներն հաղթահարել:

Բացի դրանից՝ հարևան Թուրքիայի գործոնը ոչ մի դեպքում չպետք է անուշադրության մատնել:

Մեկ այլ հարևան՝ Ադրբեջանը, չի էլ թաքցնում, որ իր տարածքային քաղցը դեռևս ամբողջապես բավարարված չէ:

Այն գործողությունները, որ ադրբեջանական զորքերն իրականացնում են Հայաստանի հարավային տարածքում, դժվար թե վերջինը լինեն:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ իր հերթին կարող է չմտահոգվել, որ Փաշինյանի օրոք, Հայաստանն արևմտամեդ քաղաքականություն կիրականացնի:

Մոսկվան, լինելով Հայաստանի դաշնակիցը, հանգիստ հետևում է նրա սահմանային իրադարձություններին:

Հենց այս պատճառով է, որ Եվրոպական միությունը չի կարող Հայաստանը թողնել ճակատագրի հույսին:

Այն պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնի հատկապես քաղաքացիական հասարակությանը և ընդլայնի համապատասխան առաջարկները:

ԵՄ Խորհրդի նախագահը արդեն իսկ խոսել է այն մասին, որ ԵՄ պատրաստ է աջակցել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին և շարունակել աշխատել տարածաշրջանային կայունության ուղղությամբ:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը