copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:21 19-10-2022

Իմ նպատակը մեկն է՝ լինել բարձր որակավորում ունեցող մասնագետ․ ուսանող

Ջավախքից Սառա Մոսիկյանը սովորում է ԵՊՀ-ում՝ «Կառավարում» մասնագիտությամբ։ Սառայի համոզմամբ՝ մասնագիտություն ընտրելիս կարևոր է հետևել սրտի թելադրանքին։

Վերջինս նշում է, որ եթե չսիրես աշխատանքդ, երբեք բավարարվածության զգացում չես ունենա։ Սառայի համար կառավարումը մի ամբողջ գիտություն է, գիտելիքների բազա, որը թույլ է տալիս համատեղել և համակարգել հոգեբանությունը, վիճակագրությունը, տնտեսագիտությունը, համակարգչային գիտությունը և այլ գիտությունները՝ բարձրորակ կառավարման հիմքերի համար: Սառայի համար արժեքավոր է այն հանգամանքը, որ տվյալ մասնագիտությամբ սովորող ուսանողները ձեռք են բերում կառավարման, ղեկավարման ոլորտի գիտելիքներ և հմտություններ, որոնք հնարավորություն են տալիս զբաղեցնելու ղեկավար պաշտոններ հետևյալ տեսակի հաստատություներում և ոլորտներում՝ ծառայություններ մատուցող ընկերություններ (օր.՝ խորհրդատվություն), կրթական միավորումներ, պետական մարմիններ (նախարարություններ և այլ), կրթական ոլորտի այլ կազմակերպություններ»։

Կարևորելով ուսումը, բարձր առաջադիմությունը՝ Սառայի նպատակը մեկն է՝ լինել բարձր որակավորում ունեցող մասնագետ։

ԵՊՀ-ում սովորելը եղել է Սառայի ու իր ծնողների կարևորագույն նպատակը։ Թեև վարձը թանկ է, բայց Սառան նշում է, որ իր ծնողները պատրաստակամություն են հայտնել վճարել վարձը։

«Ես դեռևս չեմ աշխատում, բայց և այնպես վարձավճարի հետ կապված խնդիրներ չունեմ»։

Վարձի թանկացման վերաբերյալ Սառան ասում է, որ իրենք պայմանագիր են կնքում համալսարանի հետ, որ վարձավճարները մնա անփոփոխ, այսինքն՝ տարեցտարի չթանկանան։

«Կրթաթոշակները տրամադրվում են մրցութային կարգով, քանի որ տրամադրվող ֆոնդերը սահմանափակ են: Ինչպես գիտենք, կրթաթոշակի տրամադրման որոշում կայացնելիս հիմնականում հաշվի է առնվում ուսանողի առաջադիմությունը և սոցիալական-ֆինանսական պայմանները: Առավելություն է տրվում բարձր առաջադիմությամբ, ծանր ֆինանսական պայմաններում գտնվող, հաշմանդամություն ունեցող, ծնողազուրկ, ազատամարտիկների և բազմազավակ (հինգ երեխա և ավելի) ընտանիքների ուսանողներին»:

Դեկանատում հետաքրքրվելով զեղչերից, ֆոնդերից օգտվելու հնարավորության մասին՝ Սառան նշում է, որ թեև ոչ մի ֆոնդի չի դիմել, բայց իհարկե շատ լավ կլիներ, եթե ԵՊՀ-ում սովորող ջավախահայ ուսանողները ևս կարողանային օգտվել զեղչերից։

«Ինչի եմ նշում հենց ԵՊՀ-ն, որովհետև կան համալսարաններ, որոնք մեծ արտոնություններ են ընձեռում օտարերկրացի ուսանողներին վարձավճարի հետ կապված։ Ես մեկ անգամ հետաքրքրվել եմ, սակայն կրթաթոշակը տրամադրվում է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող անձանց»։

Ամենից շատ դիտված

23:34 Էրեբունու կրակոցների գործով ձերբակալել են ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի եղբորը. ArmLur.am
10:33 Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Իսրայելին ճանաչելու դեպքում
17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
14:24 Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն ազատ են արձակել․ ՔԿ
23:57 Աննախադեպ գտածո Էրեբունիում. հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար
23:19 Ներքին Հանդի դիրքերում հայտնաբերվել է «Lexus» ու վարորդի մարմինը․ մահացածը Արցախյան բոլոր պատերազմների ամենաակտիվ մասնակիցներից է եղել
18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
10:07 ՌԴ կառավարությունը քննարկում է բենզալցակայաններում վառելիքի վաճառքի սահմանափակումները վերացնելու հարցը
11:30 Վզկապի մեջ թաքցված թմրանյութեր. բանտում ձերբակալել են թմրանյութ տեղափոխող կատվին
17:21 Եգիպտոսում բեռնատարի վարորդը կանխել է ընկերոջ մեքենայի շրջվելը