copy image url
Ներքին 3 տարի առաջ - 09:56 11-10-2022

Հայաստանը հակառուսական և ըստ դրա՝ հակաիրանական ճամբարում

«Անգամ այսօր՝ մամուլում Վոլոդինի հետ հանդիպման ժամանակ՝ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ մենք չենք կարող հույսներս դնել երկարաժամկետ պաշտոնական համակարգերի վրա, այլ նա հասկացնում է, որ մենք կարճաժամկետ առումով՝ գնանք ինչ որ լուծումների»։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արգիշտի Կիվիրյանը։

Հիշեցնենք, որ եռօրյա պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող Ալեն Սիմոնյանը հանդիպել է Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ։ Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանն անվտանգության մասով երկարաժամկետ լուծումների ժամանակ չունի, միևնույն ժամանակ հույս է հայտնել, որ ՀԱՊԿ աշխատանքների ընթացքում մշակված առաջարկություններն իրենց լուման կներդնեն իրավիճակի ապաէսկալացման և տարածաշրջանում կայունության հաստատման գործում:

Կիվիրյանն իր խոսքում մասնավորապես նշեց․ «Վերջին զարգացումները ցույց տվեցին, որ Հայաստանը հակառուսական և, ըստ դրա, հակաիրանյան ճամբարում է, դրանից բխող բոլոր հետևանքներով։ Այս պահին դեռ առաջին քայլերն ենք անում այդ ուղղությամբ, բայց դա կարող է ամեն պահի շատ ավելի խորանալ։ Իսկ մենք գիտենք, որ սեղանին դրված է երկու փաթեթ. հայ-ադրբեջանական խնդրի լուծման, մյուս փաթեթը՝ ռուսականն է, որը նախատեսում է, մասնավորապես Արցախյան հարցի սառեցում, որովհետև Մոսկվան բացատրում է, որ այս պահին չի կարող լինել պրոհայկական լուծում, մնացած հարցերը հերթականությամբ լուծվեն։

Եվ կա արևմտյան փաթեթը, որը նախատեսում է փաթեթային բոլոր հարցերի լուծում, մասնավորապես այն է, ինչի մասին Նիկոլ Փաշինյանը և իր թիմը հայտարարեցին, որ Հայաստանի սահմանները ընդամենը այդ 25 քանի հարյուր քառ․կմ է, իսկ այդ թիմից էլ հայտարարեցին, որ մենք էլ ռեսուրս չունենք՝ պահելու Արցախում։

Այդ պարագայում էլ Իլհամ Ալիևը բացեիբաց հայտարարեց, որ այնտեղ ապրում են Ադրբեջանի քաղաքացիներ և մենք Ադրբեջանի քաղաքացիների հետ, ինչպես կխոսենք, ինչ ձևով՝ դա արդեն մեր ներքին հարցն է»։

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
14:00 Ռուսական արգելքները խա՞ղ են, թե՞ տնտեսական պատերազմ է սկսվել
10:24 Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ ոստիկանները Այնթապ գյուղից ձերբակալել են մասնակից 7 անձանց
11:30 Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե Հովհաննիսյան
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
13:36 Մարդը չպիտի իրեն նայի՝ որպես զոհ. Լևոն Արոնյանի անկեղծացումը՝ առաջին կնոջ կորստի մասին