Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 14:17 10-10-2022

Չինաստանը դեմ է Իրանի նկատմամբ պատժամիջոցների սահմանմանը

Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաս Նինգը հայտարարել է, որ պաշտոնական Պեկինը դեմ է Թեհրանի նկատմամբ ամերիկյան անօրինական և միակողմանի պատժամիջոցների սահմանմանը։ Այս մասին տեղեկացնում է իրանական «IRNA» լրատվական գործակալությունը։


Նախօրեին կայացած ճեպազրույցում Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը նշել է, որ Չինաստանը դեմ է ցանկացած պատրվակով այլ երկրների ներքին գործերին միջամտությանը։


«Չինաստանը դեմ է Իրանի նկատմամբ սահմանված ամերիկյան անօրինական և միակողմանի պատժամիջոցներին։ Մենք դեմ ենք ցանկացած պատրվակով երկրների ներքին գործերին միջամտությանը, ինչպես նաև գունավոր հեղափոխություններ հրահրելուն՝ հանուն ժողովրդավարության և մարդու իրավունքների»,- ասել է Նինգը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջոն Բայդենը հայտարարել էր, որ իր կառավարությունը Իրանում տեղի ունեցող բողոքի ակցիաներին աջակցելու նպատակով Թեհրանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի: Բայդենի խոսքով՝ Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ կսահմանի իրանցի պաշտոնյաների դեմ, որոնք, ամերիկյան կողմի կարծիքով, մասնակցում են ցուցարարների դեմ բռնություններին։

Բացի այդ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Իրանի բարոյականության ոստիկանությանը մեղադրել էր «կանանց նկատմամբ բռնության» համար և կառույցը ներառել պատժամիջոցների ցանկում։

Ամենից շատ դիտված

12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի