copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 23:26 17-12-2021

Սպիտակ տունը նշել է Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների չեղարկման պայմանները

Իրանի՝ միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (JCPOA) համապատասխանությանը վերադարձը միակ ճանապարհն է՝ այդ երկրի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները չեղարկելու համար։ Այս մասին ուրբաթ օրը հեռախոսային ճեպազրույցի ժամանակ հայտնել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) բարձրաստիճան ներկայացուցիչը։

«Իրանի վերադարձը միջուկային համաձայնագրին ԱՄՆ-ի պատժամիջոցները չեղարկելու միակ ճանապարհն է»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ ՀԳՀԾ-ին վերադառնալու Թեհրանի ցանկությանը կհետեւի Վաշինգտոնի ցանկությունը՝ քննարկելու պատժամիջոցների վերացման հարցը։

Իրանի միջուկային համաձայնագրի և Թեհրանի դեմ Վաշինգտոնի պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցությունների յոթերորդ փուլը սկսվել է Վիեննայում նոյեմբերի 29-ին և դադարեցվել դեկտեմբերի 3-ին, երբ եվրոպացի մասնակիցները վերադարձել են իրենց երկրներ՝ լրացուցիչ խորհրդակցությունների համար՝ նախքան երկխոսությունը շարունակելը: Դեկտեմբերի 9-ին տեղի է ունեցել ևս մեկ փուլ, որտեղ Իսլամական Հանրապետությունը կողմերին ներկայացրել է միջուկային գործարքի երկարաձգման մասին համաձայնագրի նախագիծը՝ ԱՄՆ պատժամիջոցների վերացման և միջուկային ծրագրին վերաբերող երկու փաստաթղթերի տեսքով։

Ավստրիայի մայրաքաղաքում կայացած հանդիպումներում քննարկվում են ՀԳՀԾ-ի դրույթներին համապատասխանության լիարժեք վերադարձի հեռանկարները։ Այս համաձայնագիրը Իրանի հետ ստորագրվել է 2015 թվականին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​«հնգյակի» և Գերմանիայի կողմից միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը հաղթահարելու նպատակով։ ԱՄՆ նախորդ նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականին որոշում էր կայացրել դուրս գալ ՀԳՀԾ-ից։ Ամերիկյան վարչակազմի ներկայիս ղեկավար Ջո Բայդենը բազմիցս ազդարարել է ԱՄՆ-ին Թեհրանի հետ միջուկային գործարքին վերադարձնելու պատրաստակամության մասին։ «Հինգ գումարած մեկ» խումբը (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) Վիեննայում ապրիլից բանակցություններ է վարում Իրանի հետ՝ ՀԳՀԾ-ն իր սկզբնական տեսքով վերականգնելու շուրջ։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը