copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 11:23 10-10-2022

Ադրբեջանի արտգործնախարարը կրկին մեղադրում է Հայաստանին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ «Ադրբեջանի տարածքում Հայաստանի կողմից ականների տեղակայումը պետք է դատապարտվի»։ Այս մասին Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գրել է իր թվիթերյան միկրոբլոգում։

Բայրամովը նշել է, որ ականների պայթյունի հետևանքով վիրավորվել է ևս երկու ադրբեջանցի։ Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ականների պայթյունի հետևանքով 259 մարդ է մահացել։

«Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքում ականների դիտավորյալ և շարունակական տեղակայումը պետք է դիտարկել և դատապարտել։ Վե՛րջ ականներին»,- գրել է Ադրբեջանի արտգործնախարարը։

Հիշեցնենք, որ հայկական կողմը 2021 թվականի ընթացքում Բաքվին է փոխանցել Արցախի օկուպացված շրջաններում առկա ականապատված տարածքների քարտեզները, ինչը հաստատել է նաև ադրբեջանական կողմը։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի