copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 10:14 17-03-2025

Այլ երկրները թող ինքնուրույն լուծեն իրենց բռնապետների հարցը, իսկ մեր փոքրիկի ժամանակը սպառվել է

ՀՀ ԱԳ նախկին նախարար, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՍԱ ԴԵՌ ՍԿԻԶԲՆ Է
Մի նայեք «խաղաղության համաձայնագրի» առթիվ օտար պետությունների խրախուսական խոսքին։ Ո՛չ այդ խոսքը, ո՛չ էլ բուն տեքստը կապ չունեն արժանապատիվ, տեւական եւ իսկական խաղաղության հետ։
Անարդարությունն ու անիրավությունը «օրինակարգող» որեւէ նման նախապայմանագիր բերելու է, առանց բացառության, հանձնվող կողմի ամբողջական կործանման եւ/կամ նոր պատերազմի ու տարատեսակ վերջնական կորուստների։

Նա, ով առանց լիազորության յուրացրել ու հեղինակազրկել է ուրիշին պատկանող «Նոր Հայաստան» մաքրամաքուր գաղափարը, հիմա էլ պղծում է «Իրական Հայաստանի» բուն իմաստն ու առաքելությունը։
Իրական Հայաստանը, նույնիսկ ամենադժվար հանգամանքում, հետապնդում եւ պաշտպանում է իր ազգային, պետական ու քաղաքացիական իրավունքները, ոչ թե դրանք միանձնյա զիջում, վաճառում կամ նվիրաբերում է:

Զոր օրինակ՝
• Բռնազավթված Արցախի ժողովրդի ինքնորոշման ու վերադարձի երաշխավորված իրավունք.
• ռազմագերիների ազատ արձակման անմիջական իրավունք.
• սեփական Սահմանադրության ստեղծման եւ պահպանման, ուստիեւ սեփական ինքնիշխանությունն ու ամբողջականությունը բոլոր միջոցներով ապահովելու իրավունք.
• դատական եւ այլ եղանակներով՝ սպանված, խոշտանգված, գլխատված ու բռնաբարված քաղաքացիների կյանքի եւ քաղաքակրթական ոչնչացված ժառանգության համար անհատական ու հավաքական հատուցման, ինչպես նաեւ օտար ռազմական հանցագործներին ու ներքին դավաճաններին պատասխանատվության ենթարկելու իրավունք.
• սեփական պաշտպանությունն ու անվտանգությունը լիարժեք կյանքի կոչելու ինքնիշխան իրավունք.
• Մինսկի խմբի եւ այլ ատյաններով միջազգային-դիվանագիտական «սուբյեկտ» մնալու իրավունք:

Այս եւ այլ իրավունքների համապարփակ իրացումը հենց Իրական Հայաստանի սահմանադրական պարտքն ու պարտականությունն է։

Իսկ սա դեռ սկիզբն է։ Եթե թույլ տանք ներկա ընթացքը, դառնալու ենք Վայմար, ավելի ճիշտ՝ մյունխենյան Չամբերլին, ով Հիտլերի աչքերի մեջ նայեց ու տեսավ «խաղաղություն»։

Արդի Հայաստանում պատերազմի եւ ինքնախորտակման տանող հայտնի համաձայնագիրը խփվել է գոյութենական սպառնալիքի ներքո, եւ նույն միջազգային իրավունքի ուժով առ ոչինչ է։

Հարեւան, թե ոչ՝ այլ երկրները թող ինքնուրույն լուծեն իրենց բռնապետների հարցը, իսկ մեր փոքրիկի ժամանակը՝ վաղուց եւ հիմա, սպառվել է։

Իհարկե, նա կշարունակի թշնամասեր, թշնամական իր արշավները։ Բայց «վհատելու չէ, վերջ կունենան, կուգան ու կերթան»։
Ի գործ:

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան
17 մարտի 2025
Երեւան
»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ