copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:25 20-09-2022

Իսպանիայի Ալիկանտե քաղաքի հայ համայնքը ցույց է անցկացրել` դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան

Իսպանիայի Ալիկանտե քաղաքի հայկական համայնքը ցույց է անցկացրել ի պաշտպանություն Հայաստանի` դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան: «Արմենպրես»-ի հետ զրույցում Իսպանիայի Ալիկանտե հայկական միության նախագահ Հասմիկ Քոչարյանն ասել է, որ ցույցին մասնակցել են հայեր ոչ միայն Ալիկանտեից, այլև հարևան քաղաքներից:

«Հայերով հավաքվել էինք քաղաքապետարանի շենքի մոտ: Ցույցի նպատակը սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից ծավալված ագրեսիան դատապարտելն էր: Ցույցին ներկա են եղել Ալիկանտե քաղաքի ընդդիմադիր երկու կուսակցության նախագահներ»,- ասել է նա:

Քոչարյանն ընդգծել է, որ տեղի համայնքը բավական ակտիվ է: Նման նախաձեռնություններով համայնքը հանդես է եկել նաև քառօրյա և 44-օրյա պատերազմների ժամանակ:

«Առաջիկայում երթ ենք նախատեսում, սպասում ենք թույլտվության: Երթի ընթացքում վեր են հանվելու Ադրբեջանում գտնվող գերիներին ազատ արձակելու, ինչպես նաև վայրագներին հայկական հողից դուրս հանելու պահանջները»,- ասել է նա՝ հավելելով, որ խաղաղությանը միտված երթը սկսելու է հրապարակից և ձգվելու է մինչև Ալիկանտեի քաղաքապետարան:

Ալիկանտեի համայնքը գործում է 2007 թվականից: Առաջին հայկական խաչքարը Իսպանիայում դրվել է Ալիկանտե քաղաքում 2008 թվականին: Այնտեղ գործում է հայկական դպրոց` 83 աշակերտով:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին