copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:43 15-09-2022

Հայաստանի համար ճակատագրական հանդիպմանը Հայաստանի շահերը ներկայացնելու է Պուտինը. Ղազինյան

«Վաղը Սամարղանդում կայնալիք Շանհայան համագործակցության կազմակերպության գագաթաժողովին քննարկվելու է ադրբեջանական հարձակումը ՀՀ ինքնիշխան տարածքի վրա:
Այդ մասին ասել է Թուրքիայի նախագահը. ասել է, որ այդ հարցը քննարկելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այնտեղ է լինելու նաև ալիևը»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավորր Արթուր Ղազինյանը։

«Բայց գագաթաժողովին ներկա չի գտնվելու Հայաստանի վարչապետը, ով իր Սամարղանդ չմեկնելը պատճառաբանել էր «սահմանային լարվածությամբ»: Մինչդեռ, իմ խորին համոզմամբ, «սահմանային լարվածությունը» չէր կարող լինել այն պատճառը, որի համար ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հրաժարվեր մասնակցել Հայաստանի համար հույժ կարևոր այս հանդիպմանը:
Նրան այնտեղ ուղղակի չեն սպասում, նա այլևս ասելիք ու անելիք չունի, նա սպառել է իրեն որպես բանակցող, պայմանավորվող ու կոնկրետ խնդիր լուծող սուբյեկտ:
Փաստորեն Հայաստանի համար ճակատագրական հանդիպմանը Հայաստանի շահերը ներկայացնելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, իսկ հաշվի առնելով երեկ երեկոյան Երևանի կենտրոնում տարերայնորեն մի քանի տասնյակ հազար ցուցարարների առկայությունը և դրա բազմապատկվելու ներուժը, բանակցությունները կանցնեն բավականին բարդ ու ծանր միջավայրում»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ

Ձեզ գուցե հետաքրքրի