copy image url
Ներքին 3 տարի առաջ - 21:41 12-09-2022

Ո՞ր մի տխմարն է կարծել, թե բանտերով կարող է նրանց կոտրել․ Գեղամ Մանուկյանի գրառումը որդու մասին

«Առաջին լուսանկարում Տարուն Մանուկյանն ու Գոռ Սարգսյանն են, 44-օրյա պատերազմի օրերին հյուսիսային Արցախում, թիկունքում՝ Արցախ աշխարհը։ Մնացին առաջին օրվանից իբրեւ կամավոր մինչեւ 2020-ի նոյեմբերը, դիրքեր չզիջելով։ Երկրորդում եւս նրանք են, իրենց մարտական ընկերոջ, հիմա արդեն ԱԺ պատգամավոր Արգիշտի Գեւորգյանի հետ»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Հայաստան» խմբակցության պատագամավոր Գեղամ Մանուկյանը։

«Մեր երկրում պայքարի օրերին, որի ընթացքում որեւէ պահ չընկրկեցին, չջիզեցին։ Հիմա նրանց տեսնելով, ո՞ր մի տխմարն է կարծել, թե բանտերով կարող է նրանց կոտրել։ Թե կարող են ինձ, մեր կուսակցությունը կոտրել։ Այսօր 5-ամսյա կալանքից հետո, երբ այլեւս մեղադրանքը փշուր-փշուր է եղել ու տապալվել է, բայց շարունակվում է նրանց անազատության մեջ պահել, ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր ոչ անհայտ Մնացական Հարությունյանը գրավոր ընթացակարգով մերժել է տղաների խափանաման միջոցը փոխելու պաշտպանական միջնորդությունը։ Երբ միջնորդություն ներկայացվեց վերաքննիչ, մի փոքր հույս ունեի։

Բայց երբ հայտնի դարձավ, որ այն քննելու է Արմեն Դանիելյանի գործի աննկուն շարունակող Մնացը, արդեն պարզ էր ելքը։ Նրա ծառայամտության շարքում են Ռոբերտ Քոչարյանին, Առուշ Առուշայնանին կալանքի տակ պահելու խայտառակ որոշումները։ Սա ինչ է, որ չաներ։ Այս ամենին հանգիստ եմ վերաբերվում, գիտեմ, թե որքան են որդիս ու Գոռը ուժեղ ու գիտակցում են ամեն ինչ։ Միայն մի հարցում եմ զայրանում։ Այս իշխանության փոքրոգության ու ամենաշատը՝ անուղեղության համար։ Միթե՞ կարծում են, որ կոտրելու են տղերքին, կարծում են ինձ լռեցնելու են։

Մոռացեք դա ու շարունակեք նույն ընթացքով։ Մի օր առերեսվելու եք։ Ի դեպ, մեկ էլ հիշեք մի փաստ, ականջներիդ օղ արեք։ Գոռն ու մեր երիտասարդականի դասակի տղաներից շատերն ունեին Մահ կամ ազատություն գրությամբ վզի շղթաներ։ Օգոստոսի 7-ին Տարոնի ծննդյան օրն էր։ Ընկերուհին նմանատիպ գրությամբ շղթա էր նրան էլ նվիրել։ Հիշեք դա, բոլորն էլ կրում են Մահ կամ ազատություն գրությամբ շղթաներ։ Վերջակետ»։

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
19:12 Սա հանցավոր լռելյայն համաձայնություն է. հրամանատարները պետք է նույն խստությամբ դատվեն, ինչ հանցանք գործած զինվորները
09:26 9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից
21:14 5 միլիարդ դրամ պարգևավճար. ո՞ւմ և ինչի համար. Սուրեն Սուրենյանց
14:23 Գևորգ Գրիգորյանը հրապարակել է նոր ընտրյալի հետ համատեղ լուսանկարներ. ով է նա
15:01 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռոստովի, Յարոսլավլի և Ուդմուրտիայի նավթային օբյեկտներին. Զելենսկի