Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:27 07-09-2022

Պոլիտեխնիկի ավագ դպրոցը դարձել է Միջազգային բակալավրիատի դպրոցների ցանցի «Դիպլոմա» ծրագրի թեկնածու-դպրոց

Պոլիտեխնիկի ավագ դպրոցը դարձել է Միջազգային բակալավրիատի (International Baccalaureate – IB) դպրոցների ցանցի «Դիպլոմա» ծրագրի (Diploma Programme – DP) թեկնածու-դպրոց։ Այս մասին տեղեկացրել է ՀԱՊՀ հոգաբարձուների և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի տնօրենների խորհուրդների նախագահ Տիգրան Ավինյանը:

««Դիպլոմա» ծրագիրը նախ հնարավորություն է բազմակողմանիորեն զարգացած, լայն աշխարհայացքով ու քննական մատածողությամբ անհատականություն ձևավորելու համար։

Ծրագրի շրջանավարտները կդառնան պատրաստի հետազոտողներ` դասավանդվող առարկաների ծրագրերում ընդգրկված թեմաների, ընտրված մոտեցումների, օգտագործված մեթոդների շնորհիվ։

«Դիպլոմա» ծրագրի ավարտական վկայականը ճանաչվում է աշխարհի առաջատար համալսարաններում` շրջանավարտին ընձեռելով կրթաթոշակ ստանալու ռեալ հնարավորություն։

Մեր դպրոցը նպատակ ունի ձեռք բերել Միջազգային բակալավրիատի համաշխարհային դպրոցի (IB World School) ավտորիզացիա: Այնպես որ, դեռ մեծ անելիքներ ունենք լավագույն կրթական հաստատություն դառնալու ճանապարհին»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան
16:04 Թեղուտում վարչական շրջանի ղեկավարը անարգել մտնում է քվեախցիկ և քաղաքացիներին ստիպում ընտրել ՔՊ-ին