Ներքին 4 տարի առաջ - 11:41 29-08-2022

Երևանում Հնդկաստանի քաղաքացուն սպանելու կասկածանքով նույն երկրի քաղաքացի է ձերբակալվել

Հայաստանի քննչական կոմիտեն հայտնում է Երևանում Հնդկաստանի քաղաքացու սպանության դեպքը բացահայտելու մասին: Քննչական կոմիտեն այս մասին հաղորդագրություն է տարածել:

Երևան քաղաքի Դավիթ Բեկ փողոցում գտնվող քարի արտադրամասի տարածքում տղամարդու դի լինելու մասին հաղորդումը ստացվել է 2022թ. օգոստոսի 28-ին՝ ժամը 09։40-ին։

Անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը, դեպքի վայրի զննությամբ, նշված հասցեում՝ բազմոցի վրա, արնաշաղաղ վիճակում, հայտնաբերել է Հնդկաստանի 27-ամյա քաղաքացու դի՝ գլխի և դեմքի շրջանում վնասվածքներով, ինչպես նաև՝ երկաթյա ձող՝ արնանման հետքերով։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ձեռնարկված վարութային և քննչական գործողությունների, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, ինչպես նաև՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Հնդկաստանի Հանրապետության 45-ամյա քաղաքացի է:

Մասնավորապես՝ քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ 2022թ. օգոստոսի 28-ին՝ ժամը 02։00-ի սահմաններում, Երևան քաղաքի Դավիթ Բեկ փողոցի 54/11 հասցեում, տուժողի և նրա 45-ամյա ծանոթի միջև անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում վերջինս մետաղյա ձողով մի քանի անգամ հարվածել է 27-ամյա երիտասարդի դեմքին, ինչի արդյունքում վերջինս, ստացած մարմնական վնասվածքներից, մահացել է։

Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով Հնդկաստանի՝ 45-ամյա քաղաքացին ձերբակալվել է և տվել խոստովանական ցուցմունք։ Նշանակվել են դատաբժշկական և դատակենսաբանական փորձաքննություններ։
Նախաքննությունը շարունակվում է։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
20:45 Ինչու է ինքնահոս ու անֆիլտր ջուրը Հայաստանում ավելի թանկ, քան հարևան երկրներում
21:00 86-ամյա Ալ Պաչինոն չորրորդ անգամ հայր է դարձել. նրա ընկերուհին 29 տարեկան է