copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:42 25-08-2022

Տեսչական մարմինը 15 օրում Սյունիքում կշռել է գրեթե 3000 տրանսպորտային միջոց

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը շարունակում է միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներով ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ վերահսկողության իրականացումը։ Այս մասին հայտնում են Տեսչությունից:

ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության վարչության ու Սյունիքի տարածքային բաժնի մասնագետները օգոստոսի 10-24-ը Սյունիքի մարզի Սիսիանի անշարժ հենակետում կշռել են 2099 տրանսպորտային միջոց։

Վերահսկողական միջոցառման արդյունքում 188 տրանսպորտային միջոցի վարորդների նկատմամբ կազմվել են վարչական արձանագրություններ։

Նշենք, որ բեռնափոխադրող տրանսպորտային միջոցների նկատմամբ տեսչական վերահսկողությունն իրականացվում է 24-ժամյա ռեժիմով։

Ամենից շատ դիտված

16:00 Ծառուկյանին ունեզրկո՞ւմ են, թե՞ փրկագին են ուզում, որ ազատեն
15:36 Գժվելիքս. Նորայր Նիկոյանի հոլովակը ավտովթարից մահացած քրոջ փոքրիկի հետ
19:21 «Յանդեքս»-ի վարորդը փակել է մեքենայի դուռը, օտարերկրացի աղջկան սպառնացել, պահանջել հեռախոսահամարը
19:00 Միլիարդների շահույթ և հարկային մեղադրանքներ. ինչ է կատարվում «Արարատցեմենտ»-ում
20:19 ՀՀ քաղաքացիներն են ընտրելու՝ լինել ԵԱՏՄ-ում, թե ԵՄ-ում. ԿԸՀ-ն գրանցեց «Եվրասիական ալյանս» նախագիծը
16:44 Մեծ երազանքի իրականացում. Էլիզ Մելիքյանը սեփական բնակարանն է գնել
20:31 Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահման
18:54 Մասնավոր մանկապարտեզից 6-ամյա տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
17:43 Սա կուլակաթափության դասական դրսևորում է․ Սուրենյանցը՝ «Արարատցեմենտ»-ի մասին
23:38 Կրակոցներ՝ Լոռու մարզում․ հրազենային վնասվածքներով նախ Ստեփանավանի, ապա Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել 30-ամյա տղամարդ

Ձեզ գուցե հետաքրքրի