copy image url
Ներքին 3 տարի առաջ - 21:26 20-08-2022

ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է «Էկոքիմսինթեզ» ընկերություն

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր այցելել է «Էկոքիմսինթեզ» ՍՊԸ։

«Այսօր այցելել եմ «Էկոքիմսինթեզ» ՍՊԸ, որը մասնագիտացված է դիզվառելիքի արդիական տեխնոլոգիաների ներդրմամբ բարձր որակի դիզվառելիքի և գուդրոնի արտադրությամբ»,- այս մասին նախարարը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

Ներկայում ընկերության արտադրողականությունն ըստ դիզելային վառելիքի հումքի կազմում է մոտ 2000 տ/տարին, սակայն նպատակ ունեն ավելացնել արտադրության ծավալները։

Ընկերության հիմնադիր Արմեն Հովհաննիսյանի հետ շրջել ենք ընկերության տարածքում, զրուցել ընթացիկ ու նախատեսվող աշխատանքների մասին։

Քննարկել ենք պետական աջակցության այն ծրագրերը, որոնց շրջանակում ընկերությունը կարող է ընդլայնել իր գործունեությունը»,- նշել է գրառման մեջ։

Ամենից շատ դիտված

14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
12:18 Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին. պատերազմում որդուն կորցրած ծնողները զույգ տղա են ունեցել
19:25 53-ամյա տղամարդուն երեք հոգով «BMW» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծեծի ենթարկել
21:10 Հայաստանում գիտնականների ստորագրությամբ երկու սերնդի ստեղծածը զանգվածաբար ոչնչացվեց
18:50 Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կերկարաձգվի
20:00 Թույլ նյարդեր ունեցողներին խնդրում եմ չդիտել. Մաշան ցույց է տվել վիրահատարանից առաջ արված կադրերն ու խոստովանել վախերի մասին
23:50 Առաջինը ձեզ պիտի կարգի հրավիրեն․ Արման Պետրոսյան
10:00 Ուրիշի գործն ամենալավ քոփի անողը դուք եք. Կամոն՝ Պուշկին փողոցի «իբր պատահական» կեղծ հոլովակների ու իրեն նմանակողների մասին
19:10 ԶՈւ ԳՇ պետը հանդիպել է ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների հետ
09:38 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ