ԻՆՍՏԱ NEWS-ի հերթական թողարկման հյուրն է Լիլիան, որը պատմել է համացանցում ակտիվություն դրսևորելու իր առաջին քայլերի և դրա շնորհիվ կյանքը լիովին փոխած ծանոթության մասին։
Լիլիան նշում է, որ տարիներ առաջ սկսել է TikTok հարթակում ուղիղ եթերներ անցկացնել, որոնց ընթացքում էլ պատահաբար հանդիպել է ապագա ամուսնուն։
Օնլայն շփումն այդքանով չի ավարտվել․ որոշ ժամանակ անց տղան եկել է Հայաստան և Լիլյային հրավիրել իր ծննդյան տարեդարձին, ինչից հետո նրանց հարաբերությունները լիովին այլ ընթացք են ստացել։ Դժբախտ պատահարի հետևանքով Լիլիայի ընտրյալը տեղաշարժվում է անվասայլակով։
Աղջկա խոսքով՝ ինքը լիովին գիտակցել է ստանձնած պատասխանատվության աստիճանը, սակայն զույգը խոստացել է հավերժ սիրել միմյանց։ 19 տարեկանում Լիլիան ամուսնացել է և տեղափոխվել Գերմանիա, որտեղ նրա ամուսինը նույնպես աշխատում է։
Հաղորդման ընթացքում Լիլիան հուզվել է՝ խոսելով ընտանիքից և ընկերներից հեռու գտնվելու դժվարությունների մասին, ընդգծելով, որ սերն իր համար ամենակարևոր արժեքներից է։ Այս պահին նա Հայաստանում է, սակայն անհամբերությամբ սպասում է Գերմանիա՝ ամուսնու մոտ վերադառնալուն։
Մանրամասները՝ տեսանյութում: