copy image url
Ներքին Միտք 1 ժամ առաջ - 15:18 26-07-2026

Ոչ բոլորին է պետք թույլ տալ մոտենալ Սուրբ հաղորդությանը. Սամվել դպիր Գրիգորյան

Սամվել դպիր Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը.

«ՈՉ ԲՈԼՈՐԻՆ Է ՊԵՏՔ ԹՈՒՅԼ ՏԱԼ ՄՈՏԵՆԱԼ ՍՈՒՐԲ ՀԱՂՈՐԴՈՒԹՅԱՆԸ»
Սուրբ Հովհան Ոսկեբերանը, հիշեցնելով Տիրոջ խոսքը՝ «Մի՛ տվեք սրբությունը շներին» (Մատթ. 7։6), ուսուցանում է, որ Եկեղեցու սրբությունները չեն կարող անխտիր տրվել բոլորին։ Հովվի պարտականությունն է տարբերել ապաշխարողին համառ մեղավորից և պահպանել Սուրբ Խորհրդի սրբությունը։

Ոսկեբերանը, դիմելով քահանային, ասում է.
«Եթե որևէ մեկի չարությունը գիտես և նրան թույլ տաս մոտենալ այս Սուրբ Սեղանին, նրա արյունը քեզանից պիտի պահանջվի։

Թեև նա զորավար լինի, թեև իշխանավոր, թեև թագով պսակված, եթե անարժանաբար է մոտենում, արգելի՛ր նրան. քո իշխանությունն ավելի մեծ է, քան նրանը։

Աստված հենց դրա համար է քեզ պատվել այս պատվով, որպեսզի զանազանես արժանավորին անարժանից։

Ես չեմ խոսում անհայտ մեղքերի մասին, այլ հանրահայտ մեղավորների։
Մի՛ վախեցիր մարդուց, այլ վախեցիր Աստծուց. եթե մարդուց վախենաս, նա քեզ կծաղրի, իսկ եթե Աստծուց վախենաս, մարդկանց մեջ էլ պատվելի կլինես»։

Այս խոսքերից պարզ է դառնում, որ անարժան մարդու՝ Սուրբ Հաղորդությանը մոտենալը կանխելը ոչ թե խստասրտություն է, այլ քահանայի սրբազան հովվական պարտականությունը։

Ուստի, երբ Եկեղեցին որևէ հավատացյալի ժամանակավորապես հեռացնում է Սուրբ Հաղորդությունից, դա ոչ թե դատապարտում կամ մերժում է, այլ հոգևոր բժշկություն և ապաշխարության ճանապարհ։

Նպատակն այն է, որ մարդը զղջմամբ, խոստովանությամբ և ապաշխարությամբ վերադառնա Սուրբ Սեղանին՝ արժանապես։

Ամենից շատ դիտված

17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
17:42 Իմ 2 ընկերները՝ Ծառուկյանն ու Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից պատանդառված են․ Սուրենյանց
12:18 Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին. պատերազմում որդուն կորցրած ծնողները զույգ տղա են ունեցել
14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
19:25 53-ամյա տղամարդուն երեք հոգով «BMW» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծեծի ենթարկել
17:08 Աշոտյանը բերդում է, որովհետև այդպես է որոշել մեկ մարդ․ Զոհրաբյան
21:10 Հայաստանում գիտնականների ստորագրությամբ երկու սերնդի ստեղծածը զանգվածաբար ոչնչացվեց
18:50 Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կերկարաձգվի
20:00 Թույլ նյարդեր ունեցողներին խնդրում եմ չդիտել. Մաշան ցույց է տվել վիրահատարանից առաջ արված կադրերն ու խոստովանել վախերի մասին
23:50 Առաջինը ձեզ պիտի կարգի հրավիրեն․ Արման Պետրոսյան