copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:53 17-08-2022

Ի՞նչ իրավիճակ է Աղավնոյում․ գյուղապետը մանրամասներ է ներկայացրել

«Ընտանիքների 90%-ը Հայաստան է տեղափոխվել, մնացածը՝ Արցախ։ Հեշտ չի այս կարճ ժամանակահատվածում այսքան ընտանիքների համար տուն գտնել, հարմարություն ստեղծել, մեծ մասամբ ուզում են քաղաքում ապրել, որ աշխատանք գտնեն և այն»,- այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը։

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանը օրեր առաջ իր ֆեյսբուքյան էջով հայտնել էր, որ կազմակերպում է Բերձորի և Աղավնոյի ինքնապաշտպանություն, մեր հարցին՝ արդյո՞ք գյուղացիները պատրաստ էին դիմադրությանը և գյուղը պաշտպանելու ադրբեջանական զինված հարձակումներից, գյուղապետն ասաց, որ Արցախը, Հայաստանն ու բանակը պետք է մարդկանց պաշտպանեին։

«Եթե չունենք պետություն, ո՞նց ենք դիմադրելու, ինչո՞վ ենք դիմադրելու, փայտո՞վ կանգնեք հակառակորդի զորքի դիմաց։ Մարդիկ գիտակցում են, որ չկա իշխանություն, իրենց ոչ ոք չի պաշտպանելու։ Հայրենիքը բոլորինն է, բայց էդպես չլինի․ մեր ժողովուրդը, գյուղացին պայքարող չի ու գյուղից դուրս ա գալիս, մենք, որ իմանանք Հայաստանի իշխանությունները կգան ու մի երկու տեխնիկա կդնեն, կապ չունի՝ ինչ լինի, նույնիսկ թեթևակի ինչ-որ զենք, ոչ մեկն էլ դուրս չի գա գյուղից, ոչ էլ ուզում ա՝ խայտառակ լինի, տուն չի ճարում։ Այսինքն՝ մենակ ժողովրդով չի, էդ պետական բան ա, որ պետք ա պաշտպանվի»,- ասաց Չավուշյանը։

Անի Ներկարարյան

Ամենից շատ դիտված

23:39 Դանակահարություն Գյումրիում. Սայաթ-Նովա փողոցը կաթվածահար է
09:00 Հրազդանի մայթերը՝ միջպետական մայրուղու գնով. Սասուն Միքայելյանի որդու «կարճատեսությունը»՝ բանակից ազատվելու հիմք
16:00 Ծառուկյանին ունեզրկո՞ւմ են, թե՞ փրկագին են ուզում, որ ազատեն
12:25 Արմավիրի մարզում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա
15:36 Գժվելիքս. Նորայր Նիկոյանի հոլովակը ավտովթարից մահացած քրոջ փոքրիկի հետ
14:08 Երգիչ Վիգեն Հովսեփյանն ու բժշկուհի Շաքե Հմայակյանը ամուսնալուծվել են. ո՞րն է եղել պատճառը
10:48 Ֆրանսիան հոգնել է կիսամերկ զբոսաշրջիկներից. 150 դոլար տուգանք՝ քաղաքում առանց շապիկի շրջելու համար
00:13 Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
19:21 «Յանդեքս»-ի վարորդը փակել է մեքենայի դուռը, օտարերկրացի աղջկան սպառնացել, պահանջել հեռախոսահամարը
19:00 Միլիարդների շահույթ և հարկային մեղադրանքներ. ինչ է կատարվում «Արարատցեմենտ»-ում