Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:52 12-08-2022

Կալանավորումը ՀՀ-ում վերջին իրադարձությունների լույսի ներքո կիրառվում է որպես պատիժ. Հարությունյան

Այսօր բռնաճնշումների վերաբերյալ քննարկման ժամանակ ելույթ ունեցավ Ավետիք Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը և ասաց. «Ես և իմ գործընկերները վերջնականապես համոզվեցինք մի բանում, որ ՀՀ-ում ներպետական բոլոր իրավական մեխանիզմները, որոնք կոչված են փոխզսպելու միմյանց, որոնք կոչված են ստեղծելու և իրագործելու Սահմանադրությամբ ստեղծված այն երաշխիքները, որոնց պարագայում մարդը հայտնվում է պետության ռեպրեսիվ մեքենայի դեմ պաշտպանվելու իրավիճակում, ըստ էության՝ չեն գործում այն պարագայում և երբ քաղաքական իշխանությունները նպատակադրվել են անձին բանտարկեն։

Կալանավորումը ՀՀ-ում վերջին իրադարձությունների լույսի ներքո կիրառվում է որպես պատիժ։ Այսինքն՝ գործող քաղաքական իշխանությունները, հույսը չդնելով վերջնական դատական ակտի վրա, հնարավոր ազատազրկման ձևով պատիժ նշանակելու կառուցակարգի վրա կալանավորումը կիրառում են որպես պատիժ․ ստեղծվել են դրա համար բոլոր նպաստավոր պայմանները»,- ասաց Հարությունյանը։

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
12:07 Հայաստանը մինուսով ա աշխատում․ շատ մազալու բաներ՝ բյուջեի և հարկերի մասին․ Մարտիրոսյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում