copy image url
Մշակույթ Ներքին 3 տարի առաջ - 13:35 12-08-2022

«Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի». գիտաժողով՝ նվիրված հայ գրատպության 510-ամյակին

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային գրադարանը սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը կանցկացնի «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված հայ գրատպության 510-ամյակին։

Գիտաժողովը միտված է միավորելու ոլորտի առաջատար և երիտասարդ մասնագետներին աշխարհի տարբեր երկրներից՝ դառնալով հարթակ գրադարանային միջազգային փորձի փոխանակման, արդի խնդիրների քննարկման, նորարարությունների ներկայացման, ինչպես նաև ընդունված միջազգային ձևաչափերի, կառավարման համակարգերի, տեխնոլոգիաների ներդրման փորձառության համար։

Գիտաժողովի շրջանակում գրադարանը կհյուրընկալի մասնագետների (շուրջ 150 մասնակից)՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, Ֆրանսիայի Հանրապետություն, Նիդերլանդների Թագավորություն, Սերբիայի Հանրապետություն, Լիբանանի Հանրապետություն, Քուվեյթ, Իսպանիայի Թագավորություն, Հունգարիայի Ժողովրդական Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն, Բելառուսի Հանրապետություն, Ղրղզստանի Հանրապետություն, Մոլդովայի Հանրապետություն, Տաջիկստանի Հանրապետություն, Ուզբեկստանի Հանրապետություն, Նիգերիայի Դաշնային Հանրապետություն և այլ երկրներ:

Գիտաժողովի գլխավոր խոսնակներն են «Ինտերնետ արխիվի» հիմնադիր Բրյուստեր Կալեն, Գրադարանային ասոցիացիաների և հաստատությունների միջազգային դաշնության (IFLA) նախագահ Բարբարա Լիզոնը:

Գիտաժողովի երրորդ օրը նախատեսվում է մշակութային ծրագիր՝ մասնակիցներին ծանոթացնելու Հայաստանի բազմադարյա պատմամշակութային ժառանգությանը։

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
12:07 Հայաստանը մինուսով ա աշխատում․ շատ մազալու բաներ՝ բյուջեի և հարկերի մասին․ Մարտիրոսյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում