copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:12 11-08-2022

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի ավագ քննիչ Մանուկյանի կողմից քրեական վարույթ է նախաձեռնվել օգոստոսի 9-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով:

Այդ օրը՝ ժամը 20:40–ի սահմաններում Մարտունու բժշկական կենտրոնից ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ձեռքի 5-րդ մատի ճկութային ֆալանգի ամպուտացիա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքի:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը, ով կարճ ժամանակ անց դուրս է գրվել հիվանդանոցից, Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի բնակիչ Արա Գ.-ն է:

Պարզվել է նաև, որ նույն օրը Արա Գ.-ի, իր որդի, 30-ամյա Հենրիկ Գ.-ի և համագյուղացի, 33-ամյա Արթուր Ա.-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որը հետո վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ Արթու ր Ա.-ն դեմքի և մարմնի տարբեր մասերում ստացել է մարմնական վնասվածքներ, ապա, տեսնելով, որ այլևս չի կարողանում հայր ու որդու դեմն առնել, իր մոտ եղած «ՊՄՌ» 9 մմ տրամաչափի՝ իր անվամբ օրինական հաշվառված գազային ատրճանակից 2 անգամ օդ է կրակել, սակայն ծեծկռտուքը չի դադարել, իսկ հետո Արա Գ.-ն դիմել է Մարտունու հիվանդանոց և հայտնել, որ իրեն մարմնական վնասվածք է պատճառել Արթուր Ա.-ն:

Մարտունու ոստիկանները հայտնաբերել են Արթուր Ա.-ին և նշված գազային ատրճանակը, ում այնուհետև ներկայացրել են Մարտունու քննչական բաժին, որտեղ նրանից ստորագրություն է վերցվել:
Այս պահին Արթուր Ա.-ն բուժում է ստանում և տևական ժամանակ մնալու է բժիշկների հսկողության տակ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ իրավապահները աշխատում են մի քանի վարկածի ուղղությամբ, այդ թվում՝ ինքնապաշտապնության, քանի որ Արթուր Ա.-ն իր հողամասում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս է եղել երբ Արա Գ.-ն, իր որդի, Հենրիկ Գ.-ի հետ եկել են հողամաս որտեղ էլ սկսվել է վիճաբանություն ծեծկռտուքը ու հնարավոր է, տեսնելով, որ չի կարողանում հայր և որդու դեմն առնել, ինքնապաշտպանության նպատակով կրակոցեր է արձակել օդ: Այս վարկածը պարզվում է՝ արդյոք համապատասխանում է իրականությանը, թե ոչ:

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
12:07 Հայաստանը մինուսով ա աշխատում․ շատ մազալու բաներ՝ բյուջեի և հարկերի մասին․ Մարտիրոսյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում