copy image url
Ներքին 3 տարի առաջ - 00:26 07-08-2022

Ռուսները խաղաղապահ չեն, նրանք շահագրգիռ կողմ են․ Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ռուսները խաղաղապահ չեն, նրանք շահագրգիռ կողմ են։

Նման իրավիճակներում միշտ նախընտրել եմ սեղմ հոդվածի ժանրը: Եվ, ուրեմն՝ որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը շատ վատն է, բոլորս գիտենք: Որ կողմերից յուրաքանչյուրը փորձում է յուրովի մեկնաբանել, տրամաբանական է: Որ ՌԴ-ն չի կարողանում, կամ չի ուզում արբիտրություն անել, արդեն փաստ է։ Ոմանք ասում են՝ եկեք ռուսներին համոզենք, որ մեր կողմից լինեն, որովհետև այլընտրանք չունենք, որովհետև խաղաղապահների հաջողված օրինակ չկա, որովհետև խաղաղապահներին փոխելը տարիներ է տևելու։ Ընդհանուր ենթատեքստում նրանց ասածը խորհրդարանական ընդդիմության ասածից չի տարբերվում, որ ասում են, թե Նիկոլին Պուտինը չի վստահում, հետևաբար Նիկոլին փոխենք, որ կարողանանք ՌԴ-ին համոզել։ Նման տեսակետները բոլոր առումներով խոցելի են: Նախ՝ դուք Ռուսաստանին ինչպե՞ս եք համոզելու, եթե ինքներդ հիմնավորում եք, որ այլընտրանք չունեք, ուզենք-֊չուզենք ռուսն է։ Այլընտրանք չունեցողին չեն օգնում, իրենց կամքն են պարտադրում։ Երկրորդ՝ այլընտրանք կար պատերազմից հետո (սկանդինավներին նկատի ունեմ), այլընտրանք կա նաև հիմա ՄԱԿ-ով և Մինսկի խմբի համանախագահների ներգրավումով։ Խաղաղարարների հաջողված օրինակներ էլ, իհարկե, կան, մանիպուլյացիա է հակառակը պնդելը, օրինակ Կիպրոսը, նույն Կոսովոն: Արցախում կանգնած խաղաղապահների տարբերակով խայտառակ տարբերակներն են քիչ, որ խաղաղապահի աչքի առաջ 100-ավոր գերիներ վերցնեն, կամ խաղաղապահը իր հարմարության համար տարածքներ հանձնի ու միշտ պարտված կողմինը։ Նախ՝ ռուսները խաղաղարար չեն, նրանք շահագրգիռ կողմ են և պատերազմով իրականություն են դարձրել իրենց համար շահեկան Լավրովյան պլանը, երկրորդ՝ խաղաղարար մանդատ կարող է տալ միայն ՄԱԿ-ը, և՝ երրորդ, խաղաղարարը բազմազգ պետք է լինի, որպեսզի ոչ թե մի երկրի, այլ համամարդկային շահ սպասարկի։ Ինչ վերաբերվում է խաղաղապահներին փոխելու ժամանակատարությանը, այսօրվա տեխնիկական հնարավորությունների պարագայում 1960 զինվոր, կամ եռակի ավելին, Արցախում տեղակայելը մեկ շաբաթվա խնդիր է: Կարևորը այլընտրանքին հասնելու ցանկությունն է, և այդ ի ցույց դնելու խիզախությունը, որովհետև ռուսները իրենց պայմանավորվածությունը դեռ պատերազմից առաջ ունեին, և դա մեզ հետ չէր։ Ասածս շատ պարզ է, ու այն մարդիկ, ովքեր քաղաքականության մեջ ներկա լինելու հայտ են ներկայացնում, գոնե այսքանը, կարծում եմ, պետք է հասկանան»:

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան