copy image url
Ներքին 4 տարի առաջ - 10:47 06-08-2022

Հանձնվելը հավասարազոր է ինքնասպանության, մենք չենք կարող և չպետք է ընտրենք ինքնասպանությունը. Վարդան Ոսկանյան

«Արդի աշխարհում բազմաթիվ են այն օրինակները, թե ինչպես ճիշտ կազմակերպված, նպատակուղղված ու կամային պայքարն իրական կամ թվացյալ ավելի ուժեղ թշնամու դեմ կարող է պսակվել հաջողությամբ, եթե այն ապահովում է ազագային լայն համախմբում և ունի վճռական առաջնորդներ։ Ի վերջո, վերոնշյալ օրինակների համար հեռուն գնալ պետք չէ։ Դեռ 1990-ականների սկզբներին նաև հենց մենք ենք ապացուցել ասվածը՝ ծնկի բերելով բոլոր առումներով Հայաստանից ավելի ուժեղ արհեստածին Ադրբեջանը»։ Տելեգրամյան իր ալիքում այդ մասին գրառում է արել իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Նա հավելում է․ «Այն տարածաշրջանում, որտեղ գտնվում է Հայաստանը, գոյության, զարգացման և հզորացման համար պայքարը հավերժ է։

Ազգերի՝ այդ պայքարից հոգնելու և հանձնվելու գինն այստեղ, ցավալիորեն, նրանց լուսանցք մղումը, փաստացի ստրկացումն ու ոչնչացումն է։

Պետական և համազգային մակարդակով բազմաբաղադրիչ և բարդ ճարտարապետություն ունեցող կյանքի ու մահու մեր պայքարը ճիշտ կազմակերպելու և ղեկավարելու դեպքում Ադրբեջան հորջորջվող քաղցկեղային գոյացությունն ամենևին էլ այն ամրակուռ և անհաղթահարելի պատնեշը չէ, որի դեմ պայքարելն ի սկզբանե անիմաստ է ու անօգուտ։

Հենց արդի աշխարհում բազմաթիվ են այն օրինակները, թե ինչպես ճիշտ կազմակերպված, նպատակուղղված ու կամային պայքարն իրական կամ թվացյալ ավելի ուժեղ թշնամու դեմ կարող է պսակվել հաջողությամբ, եթե այն ապահովում է ազգային լայն համախմբում և ունի վճռական ու խելամիտ առաջնորդություն։

Ի վերջո, վերոնշյալ օրինակների համար հեռուն գնալ պետք չէ։ Դեռ 1990-ականների սկզբներին նաև հենց մենք ենք ապացուցել ասվածը՝ ծնկի բերելով բոլոր առումներով Հայաստանից ավելի ուժեղ արհեստածին Ադրբեջանը։

Հիմա, ըստ էության, թշնամական տարբեր «քարոզներով» մեզ փորձում են իբր «վստահեցնել», թե դա ոչ միայն եղել է իբրև թե սխալ, այլ նաև ևս մեկ անգամ թշնամուն ջախջախելն իբր անհնարին է, փորձելով սպանել Հայաստանի՝ կյանքի համար պայքարելու արդարացի և աստվածահաճո կամքն ու տենչանքը, այդպիսով իրականում ձգտելով մեզ դատարպարտել մահվան՝ ինքնասպանության, որը նաև ամոթալի է և անարժանապատիվ։

Ուստի Առաջավոր Ասիայի մեր հինավուրց լեռնաշխարհում հենց պայքարը և այդ պայքարի թագ ու պսակ հաղթանակն է կյանքի միակ ուղին և հեռանկարը, իսկ հանձնվելը հավասարազոր է ինքնասպանության։

Հետևաբար, մենք՝ որպես պետություն ու ազգ, չենք կարող և չպետք է ընտրենք ինքնասպանությունը՝ ոչ մի դեպքում չենք կարող և չպետք է դա անենք, քանզի դրան դեմ է նաև մեր Աստված»։

Ամենից շատ դիտված

12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
14:10 Հայկոյի մեղեդին, Դիլիջանի ջերմությունն ու աստղային կազմը․ էկրան է բարձրացել «Մի գդալ սեր» ֆիլմը
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
11:29 Չորս ամսում՝ 3-րդ դեպքը․ սա խորքային խնդրի մասին վկայող խայտառակ իրավիճակ է․ Արփինե Հովհաննիսյան