Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 22:32 04-08-2022

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի կապակցությամբ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի մասին հաղորդագրություններով։ Այս մասին օգոստոսի 4-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է նրա պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

«Գլխավոր քարտուղարը մտահոգությամբ հետևում է Լեռնային Ղարաբաղի գոտում և նրա շուրջ լարվածության մասին վերջին հաղորդագրություններին։ Մենք հիմա չենք կարող հաստատել այդ տվյալները։ Կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և մնացած բոլոր հարցերը լուծել երկխոսության միջոցով»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված