Ներքին 3 տարի առաջ - 10:34 01-08-2022

Ես այսօր նոր փորձություներին ընդառաջ եմ գնում. Ավետիք Չալաբյան

«Այսօր 14:00 Կենտրոնի դատարանում վերսկսվում է մեր դատական գործընթացը, իսկ մինչ այդ երեկ, օգտվելով կարճատև դադարից և Աստծո շնորհած ազատությունից, մենք երեկ ուխտագնացության գնացինք Գոշավանք, խոնարհվելու և խորհուրդ հարցնելու այնտեղ թևածող Մխիթար Գոշի անմահ ոգուց»: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը:

Նա նաեւ նշել է. «Մխիթար Գոշը ավելի քան 800 տարի առաջ հեղինակել է առաջին համապարփակ հայկական Դատաստանագիրքը, որն իր մեջ ներառում է թե Սահմանադրության, և թե ժամանակակից Քրեական օրենսգրքի տարրեր, ընդ որում նա իրավունքի ակունքը տեսել է Աստվածային կամքի և քրիստոնեական արժեքների մեջ, և իր Դատաստանագիրքը գրելով, փորձել է սահմանափակել մարդու նկատմամբ կիրառվող կամայականությունը և ժամանակի դատական կոռուպցիան: Գոշի Դատաստանագիրքը այնպիսի հզոր ձեռնարկ է հանդիսացել, որ դուրս գալով Հայաստանի սահմաններից, հիմք է հանդիսացել ապագայում Վրաստանում ընդունված օրենսգրքի, հետո էլ սկսել է տարածվել նաև մի շարք եվրոպական երկրներում:

Երեկ, գտնվելով մեր պատմության այս փառահեղ վայրում, ունկնդրելով պատարագին և նրան հաջորդած քարոզին, փորձելով աղոթքով հաղորդակցվել Մխիթար Գոշի հավերժող ոգու հետ, ես եկա այն պարզ հետևության, որ յուրաքանչյուրս պետք է խոնարհությամբ ընդունենք մեզ բաժին հասած փորձությունները, չչարանանք, պատրաստ լինենք հատուցել մեր սխալների համար, միևնույն ժամանակ հետևողական պայքարենք մեր ազատության, մեր իրավունքների և մեր իդեալների համար:
Մեր պայքարը շարունակվում է, և ես այսօր նոր փորձություներին ընդառաջ եմ գնում բաց ճակատով, Աստծո ողորմածությամբ, և Մխիթար Գոշի անանց պատգամը սրտիս մեջ: Աստված պահապան բոլորիս»։

Ամենից շատ դիտված

17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
17:21 Եգիպտոսում բեռնատարի վարորդը կանխել է ընկերոջ մեքենայի շրջվելը
21:00 «Զվարթնոցը» միջազգային արժեք է, այն հուշարձանների ցանկից հանելն անընդունելի է. Անահիտ Թարխանյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
20:07 Ռուսաստանում ռեկորդային թվով հուղարկավորության բյուրոներ են գրանցվել
22:38 1 օր ջուր չի լինի. հայտնի են հասցեները
20:50 Սոֆի Դևոյանն ու Կիմ Առաքելյանը՝ Մալդիվներում. պարուհին անկեղծացել է տագնապային ապրումները հաղթահարելու մասին
09:43 ԱԹՍ-ների զանգվածային գրոհ՝ ՌԴ-ի վրա. Բելգորոդում հրդեհ է բռնկվել, Դոմոդեդովոն ժամանակավորապես փակվել է