copy image url
Ներքին 4 տարի առաջ - 10:18 25-07-2022

Համաքաղաքային զարթուցիչը, պարզվում է, չի աշխատում. քաղաքապետի արձագանքը

«Ես չէի պատկերացնում, որ այսքան մեծ իրադարձություն է լինելու։ Իհարկե ուրախալի է, որ մեր երևանաբնակերը և ոչ միայն երևանաբնակները, այլև մարզերից բոլորը Երևանի նկատմամբ մեծ պատասխանատվությամբ են վերաբերում քաղաքում կատարվող իրադարձություններին, իրենց վերաբերմունքն են ցուցաբերում, ինչը շատ գովելի է։ Վստահ եմ, որ նույն ջանասիրությամբ իրար նկատողություն ենք անելու փողոցում, ասելու, թե աղբն ինչու եք թափում, ինչու եք մեր կանգառասրահները փչացնում և փորձելու ենք Երևանում ծառացած բոլոր խնդիրները լուծել։ Այնուամենայնիվ կուզեի մանրամասնել, որ Երևանի աշտարակում հնչում է «Էրեբունի-Երևանի» հիմնը, յուրաքանչյուր ժամը մեկ՝ երեքից չորս վարկյան , այդ ղողանջներն են հնչում, իսկ վարչական շրջաններում տեղադրվել է համակարգ, որտեղ որ այդ նույն ղողանջները ժամը մեկ հնչում են։ Ես կարծում եմ, որ դա քաղաքին մի լավ կոլորիտ է հաղորդելու։ Ինչ վերաբերում է նրան, որ այդ զանգերը խանգարում են տարբեր մարդկանց, և առավորտյան ժամը յոթից են լինելու՝ հումորները շատ լավն էին դրա վերաբերյալ։ Իմ հայտարարությունից 25 օր է՝ արդեն իսկ այդ համակարգն աշխատում էր։ Նույնիսկ Քիմ Քարդաշյանին էին հարցրել, թե ի՞նչ կարծիք ունի դրա վերաբերյալ»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ քաղաքապետն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր. ««Այսուհետ առավոտյան 07:00 -ից յուրաքանչյուր ժամը մեկ Երևանի քաղաքապետարանի աշտարակային ժամացույցից լսվող երաժշտությունը կհնչի նաև միաժամանակ 12 վարչական շրջաններում»։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել
22:21 Ալեքսանդր Մխիթարյանը՝ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ