copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:02 23-07-2022

Ինչ օրակարգով է ընդդիմությունը պատրաստվում վերադառնալ ԱԺ․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Հայտնի է՝ որ տարրով հարուստ մթերքն է նվազեցնում սրտանոթային համակարգի հիվանդությունների զարգացման հավանականությունը Դիմադրության շարժման համակարգող, ինչպես Ս․ Սարգսյանն է կնքել՝ «ընդդիմության առաջնորդ» Իշխան Սաղաթելյանը երեկ հայտարարեց, որ սեպտեմբերին ընդդիմությունը վերադառնալու է ԱԺ` իր օրակարգով։ Նա ԱԺ աշխատանքների բոյկոտն արդարացված է համարում, ասել է՝ շարժման շնորհիվ է, որ Արցախի հարցում իշխանության հռետորաբանությունը փոխվել է, բայց սա դեռ ձեռքբերում չէ: Ներկայումս դիմադրության շարժումը կազմակերպական աշխատանքների փուլում է, իսկ սեպտեմբերից պայքարը նոր շունչ ու ոգի է ստանալու։
Ընդդիմադիրներից տեղեկացանք, որ իրենց օրակարգը լինելու է Փաշինյանի իմպիչմենթի հարցը։ Օգոստոսի 2-ին լրանում է վարչապետի պաշտոնում նրա ընտրության 1 տարին, ասել է թե՝ հաղթահարված կլինի օրենքով սահմանված 1-ամյա անձեռնմխելիությունը, եւ կարելի է անվստահության գործընթաց սկսել: Ընդդիմադիրները պատրաստվում են աշխատանք տանել ՔՊ-ի հետ՝ դաշնակիցներ ձեռք բերելու համար։ Իսկ «Պատիվ ունեմ»-ը հակված չէ սեպտեմբերին ԱԺ գնալ, որոշել են, որ դահլիճ կմտնեն միայն ընդդիմության օրակարգով` Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցը քննարկելու համար»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ