copy image url
Մամուլ 7 ամիս առաջ - 08:48 22-01-2026

ՔՊ-ն՝ «Մեր ձեւով»-ի օրակարգով․ Հրապարակ

«Հրապարակ»․ թերթը գրում է․ Իշխանական քարոզչամեքենան օրեր շարունակ լծված է «Մեր ձեւով» շարժումը վարկաբեկելու, ծաղրելու գործին, եւ հատկապես նրանց տնտեսական ծրագիրն են տարբեր ֆեյք-էջերով քլնգում։ Երեկ պարզվեց, որ ՔՊ-ն այնքան է հուզվել, իրենց բնորոշմամբ՝ «մանկապատանեկան հանդես» կոչված այդ միջոցառումից, որ «մանկապատանեկան խմբակի» թելադրած օրակարգը քննարկում են նաեւ ԱԺ-ում։ Երեկ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՔՊ դիջեյը՝ Էդուարդ Աղաջանյանը, հեգնեց Նարեկ Կարապետյանին, առանց անունը նշելու, Փաշինյանին հարցրեց․ «Ինչո՞ւ Դուք անվճար չեք աշխատում` որպես վարչապետ, արդեն 8 տարի, ե՞րբ եք հրաժարվելու Ձեր աշխատավարձից»։

Հիշեցնենք․ Կարապետյանը հայտարարել է, որ իրենց վարչապետը սիմվոլիկ 1 դրամ աշխատավարձ է ստանալու։ Փաշինյանը հերթական պոպուլիստական պատասխանը տվեց․ «Նրանք, որոնք առանց աշխատավարձի կամ սիմվոլիկ աշխատավարձով աշխատել են վարչապետ կամ չգիտեմ ինչ, հիմա նրանք դոլարային միլիոնատերեր են։ Ես նման խնդիր չունեմ իմ առաջ դրած»։

Իր խնդիրը բյուջեից ստացած աշխատավարձով միլիարդատեր դառնալն է․ վերջին շռայլ վարձատրությունը դրա մասին է վկայում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ