Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:55 16-01-2024

Քանի հազար մարդ էր Նիկոլից հետո Հայրենիք պատրաստվում վերադառնալ․ Գեղամ Մանուկյան

Այս երկու օրը Ազգային ժողովում ամենաշատ քննարկված հարցն օրենսդրական մի նախաձեռնություն էր, որ վերաբերում էր 27 տարին լրացած, ՀՀ Զինված ուժերում ծառայությունից խուսափած Հայաստանի քաղաքացիներին քրեական պատասխանատվությունից ազատելու հարցին։

Տեւական բանավեճից հետո այն ի վերջո ու ցավոք սրտի ընդունվեց։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը․

«Ասեմ ավելին՝ իշխանական մի քանի պատգամավոր, որ արմատապես դեմ էր այդ նախաձեռնությանը, գլխիկոր կողմ քվեարկեցին։ Իշխանականներից էլ որոշները կամ հեռացան դահլիճից, որ չքվեարկեին, կամ էլ չմասնակցեցին քվեարկությանը։

Բայց հիմա արձանագրեմ, թե ինչ որոշեց Նիկոլի խորհրդարանական մեծամասնությունը։

Արտասահմանում ապրող մեր հայրենակիցները, որոնց նկատմամբ արդեն կա քրեական հետապնդում, 27 տարին լրանալուց հետո Հայրենիք վերադառնալու դեպքում, ծառայությունից ազատվելու համար պետք է վճարեն աստխաբաշխական գումար՝ շուրջ 40 հազար դոլար։ (Ասում էին քաղաքացին տուգանքի մատերիալ չէ…)

Սփյուռքով Հայրենիքը շենացնելու խոստում տվողներն այսօր որոշեցին, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի դառնալ ցանկացող մինչեւ 37 տարեկան ամեն մի քաղաքացի պետք է վճարի 2 ու կես միլիոն դրամ, որ նրան չտանեն բանակ։

Քանի հազար մարդ էր Նիկոլից հետո Հայրենիք պատրաստվում վերադառնա՞լ»,- գրել է պատգամավորը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել

Ձեզ գուցե հետաքրքրի