Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 4 տարի առաջ - 15:06 19-07-2022

Օդորակիչները նպաստում են գիրացմանը. դիետոլոգ

El Pais պարբերականը, հղում անելով իսպանացի գիտնականների տվյալներին, հայտնել է, որ փորձագետները կապ են հայտնաբերել օդորակիչների և մարդու գիրության մակարդակի միջև։

Հստակեցվում է, որ օդորակիչը, սառեցնելով օդը, նպաստում է այն մարդու ախորժակի մեծացմանը, որի վրա սառը օդ է փչվում։ Այս մասին հայտարարել է Իսպանիայի գիտական ​​հետազոտությունների բարձրագույն խորհրդի ավագ գիտաշխատող Խավիեր Սանչեսը։ Նա հավելել է, որ գոյություն ունի կապ Անդալուզիայի տարածաշրջանի բնակիչների գիրության և օդորակիչների պահանջարկի մեծացման միջև։

Միաժամանակ, Սանչեսը չի գտել օդորակիչների վաճառքի և գիրության միջև կապի կոնկրետ հետազոտություններ: Սակայն այս տեսությունը կյանքի իրավունք ունի։

«Ներկայումս գիտականորեն ապացուցված է, որ ախորժակի և ջերմաստիճանի միջև գոյություն ունի կապ։ Որքան բարձր է ջերմաստիճանը, այնքան փոքր է ախորժակը: Ուստի, կարծում եմ, միանգամայն տրամաբանական է, որ եթե մարդն ուտում է սնունդ և ապրում է օդորակիչի տակ, ապա նա ավելի շատ կուտի և, համապատասխանաբար, ավելի արագ կհավաքի քաշ»,- հայտարարել է Սանչեսը:

Ամենից շատ դիտված

12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի