Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 4 տարի առաջ - 23:57 16-07-2022

Գերմանիայի բնակիչը Tesla-ից 112 հազար եվրո փոխհատուցում է ստացել վտանգավոր ավտոպիլոտի համար

Մյունխենի դատարանը Tesla-ին պարտավորեցրել է 112.000 եվրո վճարել Model X քրոսովերի տիրոջը՝ ավտոպիլոտի անսարքության պատճառով, գրում է Der Spiegel-ը։

Թերթի տվյալներով, տրված փոխհատուցումը բուն մեքենայի արժեքի մեծ մասն է կազմում։ Դատարանը նրա մեքենայում տեղադրված ավտոպիլոտային համակարգը գնահատել է որպես անվստահելի և քաղաքում վարելիս լուրջ վտանգ ներկայացնող։

Մասնավորապես, դատավարության ընթացքում պարզվել է, որ ավտոպիլոտային համակարգը չի կարողանում հուսալիորեն ճանաչել խոչընդոտները, այդ թվում՝ շինարարական աշխատանքների պատճառով ճանապարհի նեղացումը։ Բացի դրանից՝ մեքենան հաճախ անհարկի արգելակում է ինքն իրեն, ինչը կտրուկ մեծացնում է հետևի բախման հավանականությունը քաղաքի կենտրոնում վարելիս:

Tesla-ի փաստաբանների փաստարկը, որ ավտոպիլոտը նախատեսված չէ քաղաքային պայմանների համար, դատարանը չի ընդունել։

Ամենից շատ դիտված

12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի