Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 12:01 12-07-2022

ՆԳ նախարարությունը կդառնա ոլորտային ներքին քաղաքականություն մշակող մարմին. Անդրանիկ Քոչարյան

«ՆԳ նախարարությունը վերականգնելով՝ մենք միանգամից կլուծենք մի քանի կարևոր խնդիրներ: Կսահմանվեն ՆԳ նախարարության հստակ գործառույթները, կներդրվի կադրային պատրաստման նոր համակարգ: ՆԳՆ-ը փաստորեն կդառնա ոլորտային ներքին քաղաքականություն մշակող մարմին»: Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած խորհրդարանական լսումների ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Ուժային կառույցների նկատմամբ ժողովրդավարական վերահսկողություն իրականացնելը խորհրդարանական կառավարման մոդելով առաջնորդվող երկրների կարևոր սկզբունքներից մեկն է, իսկ ՆԳՆ ստեղծման ճանապարհով մենք ոչ միայն կառույցն ավելի վերահսկելի կդարձնենք, այլև կնպաստենք դրա թափանցիկ գործելաոճին և հաշվետվողականաության ավելացմանը:

Այդ և այլ բազմաթիվ փոփոխությունները կհանգեցնեն նրան, որ մի կողմից՝ համակարգում ծառայության անցնելը կդարձնենք ավելի գրավիչ, իսկ մյուս կողմից՝ մեր պետության ներքին անվտանգային միջավայրն ավելի կառավարելի կդառնա:

Վերջին տարիների ընթացքում Ոստիկանության, Արդարադատության նախարարության և միջազգային կառույցների հետ համատեղ աշխատանքի արդյունքում ուրվագծվեցին նոր ստեղծվելիք ՆԳՆ-ի ինստիտուցիոնալ ու ֆունկցիոնալ առանձնահատկությունները, և այսօրվա լսումների նպատակը հանրությանը ևս այս կարևոր բարեփոխումներին մասնակից դարձնելն է»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը