Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:37 25-08-2025

Մյուս տարի գյուղում երևի հող մշակող չի լինի. Ագարակի բնակիչ

Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Ագարակ բնակավայրում բնակիչները հիմնականում զբաղվում են ցորենի, գարու, կարտոֆիլի արտադրությամբ: Բնակավայրն ունի շուրջ 300 հա վարելահող, սակայն տարեցտարի պակասում է մշակվող հողատարածքների քանակը:

Գյուղի բնակիչ Մհեր Վարդայանը մտահոգ է, հողերի մշակման ցուցանիշի նվազման առումով լուրջ վտանգներ է տեսնում: Նախորդ տարի, օրինակ, գյուղում խոշոր ֆերմերները մեծ վնասներ են կրել, քանի որ կարտոֆիլի բերքը սպասվածից քիչ է եղել ու անորակ: Այս տարի էլ երաշտ է, շուտով կսկսվի բերքահավաքը, սակայն գյուղացիները լավ բերք ստանալու հույս չունեն:

Գյուղացիների մեծ մասը վարկային ծանր բեռի տակ է, գյուղոլորտին աջակցության ծրագրեր գրեթե չկան, իսկ գյուղացին իր խնդիրների հետ մնացել է միայնակ:

«Գյուղատնտեսական ոլորտի խնդիրներն անտեսելով՝ կառավարությունը նպաստում է գյուղերի դատարկմանն ու գյուղացու սոցիալական վիճակի վատթարացմանը»,-ասում են ագարակցիները:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը