Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 11:41 07-07-2022

Հա՛, լինում ա, ստացվել ա, ոչ մեկ չի ուզել․ Քերոբյանի պատասխանը՝ Շուշից տեղահանված արցախցուն

44-օրյա պատերազմում կրած պարտության հետևանքով Արցախից տեղահանված քաղաքացիները այս պահին բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի մոտ։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Կառավարության շենք մտնելիս կարճ զրույց ունեցավ ակցիայի մասնակիցներից երկուսի հետ, որի ընթացքում արցախցիներից մեկը հայտնեց, որ իրենք Շուշիից տեղահանվել են և ուզում են փախստականի կարգավիճակ ստանալ։

Քերոբյանը պատասխանեց․ «Հասկանալի է, հա՛, լինում ա, ստացվել ա, ոչ մեկ չի ուզել։ Ի՞նչ փախստալկանի կարգավիճակ, սա քո երկիրն ա, սա քո տունն ա, քո տան մեջ ի՞նչ փախստական։ Ճիշտն ասած՝ դա մի քիչ արտաքին քաղաքական թեմա է, ես այդպիսի նրբությունների չեմ տիրապոետում»։

Այնուհետև Քերոբյանը ասաց, որ այդ հարցերով պատասխանատու մեկին կփոխանցի քաղաքացիների խնդրանքը։

Մանրամասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի