Ներքին 4 տարի առաջ - 19:19 27-06-2022

Որդուս մականունը Ֆանտաստիկ էր. 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Արշակյանի՝ դատավոր մոր ելութը ԱԺ-ում

ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի թեկնածուի ընտրությունն է։ Նաիրա Հովսեփյանը՝ 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Արշակյանի մայրը, նույնպես առաջադրվել է Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու.

«ՀՀ-ում այս պահին ինչ գործ որ քննվում է, ես 26, 5 տարվա ընթացքում քննել եմ և երբևէ չեմ դիմել այլ մրցույթի մասնակցելու համար։ 2006 թվականին ՀՀ-ում միակ դատավորն եմ եղել, որ ասել եմ, որ սոցքարտերի բացակայությունը չպետք է խոչընդոտի կենսաթոշակի ստացմանը, իսկ քրեական ոլորտում ես միակ դատավորն եմ եղել, որ գտել եմ, որ տուգանքը չի կարող փոխարինվել հանրային աշխատանքներով, որովհետև տուգանքն ավելի մեղմ պատժատեսակ է, քան հանրային աշխատանքները։

Նախկին գործող քաղաքացիական օրենսգիրքը արգելում էր, որ անգործունակ ճանաչված անձը չէր կարող վիճարկել իր անգործունակությունը։ Ես միակ դատավորն եմ եղել, որ գործն ընդունել է վարույթ, և դրանից հետո օրենսդրության մեջ կատարվել է փոփոխություն։

Հովսեփյանը ներկայացրեց, թե ինչու է դիմել Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատում աշխատելու համար. 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծվեց պատերազմ, որին մասնակցեց իմ որդին, ով բացառիկունակություններ ունեցող անձ էր, դրա մասին են վկայում, որ տղաս միաժամանակ սովորել է իրավաբանության, փիլիսոփայության և հոգեբանության և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։ Համալսարանի երկու ֆակուլտետներն ավարտել է գերազանց, դարձել Դավիթ Անհաղթի անվան կրթաթոշակառու, համալսարանի գիտխորհրդի անդամ, համալսարանի բրոնզե մեդալակիր, «Հայ ասպետ» խմբով մասնակցել է և որպես հաղթող մեկնել Արևմտյան Հայաստան։ Տղաս կամավոր մեկնել է բանակ, որովհետև ուներ տարկետման իրավունք, լինելով նաև մինուճար որդի՝ մեկնել է բանակ, պատվով ծառայել ու վերադարձել բանակից 2020 օգոստոսի 13-ին ՝ ավագ լեյտենանտի կոչումով։ Հիմք է դրել համալսարանում ոչ ֆորմալ կրթությանը։

Սեպտեմբերի 28-ին ջոկատ էր կազմել համալսարանում և մեկնել Մատաղիս, մասնակցել է Շուշիի պաշտպանությանը և վիրավորվել երեք անգամ, եղել վաշտի հրամանատար։ Առաջին անգամ երբ վիրավորվել է, ինքն իրեն ցավազրկել է, շարունակել է մարտը, որպեսզի կատարի ռազմական առաջադրանքը, փաթաթվել է խաչքարին՝ կանգնած վիճակում, ինչպես ասում են ականատես ընկերները, ստացել երկրորդ և երրորդ վիրավորումը, բայց կատարել է զինվորական առաջադրանքը։ Հիվանդանոցում էլ անմահացել է։ Որդուս մականունը Ֆանտաստիկ էր։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
15:01 Հնդիկ ամուսնուց բաժանվելու խոսակցություններն իրականությո՞ւն են. Սիլվի Բարկովայի անսպասելի խոստովանությունը