Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:25 06-06-2024

Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Ջավախյանի եղբայրը

Այսօր Էրեբունի ԲԿ-ում ծնվել է 44-օրյա պատերազմում հերոս Գևորգ Ջավախյանի՝ Ոսկե Գևի եղբայրը։

Ծնողները փոքրիկին անվանել են Գևորգ՝ ի պատիվ իրենց հերոս որդու։

Ուրախ լուրը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Ջավախյանների դուստրը՝ Սեդան, ով ևս օրեր առաջ որդի է ունեցել, նրան նույնպես անվանակոչելով եղբոր անունով։

44-օրյա պատերազմի մասնակից Գևորգ Ջավախյանը վիրավորվել էր հոկտեմբերի 24-ին Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գյուղի մերձակայքում, հոկտեմբերի 28-ին հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել էր։
Նա բանակ էր զորակոչվել 2019 թվականի ամռանը։ Զինծառայությունն անցկացրել է Իվանյանում, տանկի նշանառու-օպերատոր էր։

Գևորգը հանրությանն առավել հայտնի է «Ոսկե դպրոց»-ը ֆիլմից։

Ամենից շատ դիտված