copy image url
Արտաքին 1 ժամ առաջ - 17:44 07-09-2026

Դագաղանման նստարաններ․ Մոսկվայի նոր մետրոյի դիզայնը քննարկվում է սոցցանցերում

Թամարա Քալանթարյան

Լրագրող


Մոսկվայում բացվել է Ռուբլևո-Արխանգելսկայա մետրոյի նոր գծի առաջին հատվածը։ Նոր կայարանների դիզայնը սոցիալական ցանցերում քննարկումների առիթ է դարձել։

Ինչպես հայտնում է Meduza-ն, ուղևորների ուշադրությունը գրավել են Նարոդնոյե Օպոլչենիե կայարանի նստարանները, որոնց ձևը նրանց դագաղներ է հիշեցրել։

Ռուսական լրատվամիջոցները, սակայն, կայարանի դիզայնը բնութագրում են որպես լակոնիկ և մինիմալիստական։

Նարոդնոյե Օպոլչենիեն Ռուբլևո-Արխանգելսկայա գծի երեք նոր կայարաններից մեկն է։ Մյուս երկուսն են Զվենիգորոդսկայան և Գեներալ Բուլվար Կարբիշևան։

Վերջիններիս ձևավորման մեջ օգտագործվել է նաև որմնանկար, որը հղում է կատարում Ռուսաստանի կողմից հատուկ ռազմական գործողություն անվանվող պատերազմին Ուկրաինայում։

Ռուբլևո-Արխանգելսկայա գծի կազմում ներառվել են նաև Դելովոյ կենտրոն» և «Շելեպիխա» կայարանները, որոնք նախկինում Մեծ շրջանագծի գծի մաս էին կազմում։

Ամենից շատ դիտված